Թուրքիայում ամերիկացի հոգևորականի գործով նոր «գաղտնի վկա» է հայտնվել

Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դեմ նոր մեղադրանքներ առաջադրելու փորձ է արվում:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառ դարձած Բրանսոնի  դատական գործի հետ կապված նոր զարգացումներ են ի հայտ եկել:

Գործով նոր վկա է ներգրավվել, ով ցանկացել է որ իր անձը գաղտնի մնա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ թուրքական աղբյուրի՝ անձը, ով դիմել է «գաղտնի վկա»  լինելու համար, հայտնել է, որ Բրանսոնը անգլիացի և ամերիկացի ընկերների հետ միասին կրոնական առաքելություն է իրականացրել, իսկ ինքը նրանց համար որոշ ժամանակ թարգմանչի և էքսկուրսավարի ծառայություն է մատուցել:

«Գաղտնի վկան» Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազություն դիմել է 2018թ. մայիսի 9-ին:

Վկայի խոսքերով Բրանսոնն ու ընկերները Ստամբուլի «Իսթիքլալ»  պողոտայում «Յիղիթ» հայտարարությունների գրասենյակում քրիստոնեությամբ հետաքրքրվող անձանց համար հայտարարություն են տվել և վերջիններիս հետ առանձին հանդիպումներ կայացրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գաղտնի վկայի» համոզմամբ` Բրանսոնը քրդերին քրիտոնեացնելու համար Ֆերիքյոյում հավաքներ է կազմակերպել, ինչպես նաև Օրթաքյոյում իսրայելցի իմամի հետ հանդիպման ժամանակ խոսել է «Քուրդիստանի» քարտեզից, Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման բարեգործական գումարներից: Նա նաև նշում է, որ ավելի ուշ բարեգործական գումարները նավով, ծովային ճանապարհով տեղափոխել են Իսրայել:

«Գաղտնի վկան» հաղորդում է, որ միևնույն ժամանակ  Բրանսոնը իրանցիների հետ նավթային առևտրով էր զբաղված: Հսկայածավալ ապրանքներ էր գրանցված  վկայի անունով: Բարեգործական գումարները հավաքում էին նաև  Սիրքեջիում գտնվող հավաքատեղիում, որից հետո կրկին ծովային ճանապարհով տեղափոխում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեղադրանքով կալանավորված Էնդրյու Բրանսոնի խափանման միջոցը  հուլիսի  26-ին (2018թ.) թուրքական  դատարանը  փոխել  էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ի իշխանությունները   ողջունել  էին  դատարանի    որոշումը,  այնուամենայնիվ,    այն    համարել  էին ոչ  բավարար:

Բրանսոնի փաստաբանն գոստոսի 17-ին դատարանին դիմել է Բրանսոնի նկատմամբ սահմանված տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ, սակայն այս անգամ ևս դատարանը մերժել էր առարկությունը:

 

Աղբյուր`    Superhaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով