Թուրքիայի խորհրդարանի նախագահն Ադրբեջանում է

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում խոսել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին։

Յըլդըրըմը մասնավորապես ասել է.

«Ադրբեջանը և Թուրքիան այնպիսի երկրներ են, որոնք  «երկու պետություն, մեկ ազգ» գիտակցությամբ ձեռք ձեռքի բռնած ցանկացած հարթակում զարգացնում են իրենց հարաբերությունները և միասին համագործակցում են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերում։ Հավատում ենք, որ այս այցը  թափ կհաղորդի մեր հարաբերություններին զարգացմանը։ Հաճելի է գտնվել մեր հայրենիքում՝ Ադրբեջանում։ Ողջունում եմ ադրբեջանցի ժողովրդին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը հաղորդում է, որ  Յըլդըրըմը Ադրբեջանում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի,  վարչապետ Նովրուզ Մամմեդովի հետ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը նաև այցելելու է «Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի» Բաքվի գրասենյակ։

 

Աղբյուր`    Haberler

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով