Թուրքիայի ընդդիմության առաջնորդի 9 հարցը նախագահ Էրդողանին

Թուքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վերջին օրերին թուրքական լիրայի արժեզրկման հետևանքով երկրում ստեղծված ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ 9 հարց է հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Կուսակցության համագումարի ժամանակ Քըլըչդարօղլուն հնչեցրել է այդ հարցերը՝ կուսակցիցներին խնդրելով դրանք տարածել ամենուր:

Ընդդիմության առաջնորդը,  ակնարկելով բազմաթիվ հարցերում «արտաքին ուժերին» մեղադրելու Էրդողանի սովորությունը, բոլոր հարցերի մեջ նկարագրել է Էրդողանի քայլերը կամ խոսքերը, ապա հարցրել, թե արդյոք դրանց հեղինակը «արտաքին ուժերն» են:

Հարցերը` ստորև.

1. Դրսի ուժե՞րն են ասել, որ գյուղատնտեսությունը քայքայես, գյուղացուն պարտքերի մեջ թաղես, բոլոր գյուղատնտեսական ապրանքները՝ խոտից մինչև ոսպ, կենդանիներից մինչև մսամթերք ներմուծես:

2. Դրսի ուժե՞րն են ասել, որ քո կողմնակիցների համար Թուրքիայի ամենամեծ տենդերները դոլարով իրականացնես, որ ամեն անգամ դոլարի արժևորվելուց ավելի շատ շահույթ ստանան:

3. Դրսի ուժե՞րն են ասել, որ տենդերները դոլարով անցկացնելուց հետո հիմա էլ կողմնակիցներիդ դոլարով շահույթ ստանալու երաշխիքներ տաս:

4. Տենդերներն էլ դոլարով տվեցիր կողմնակիցներիդ, շատ  լավ, դրսի ուժե՞րն են ասել, որ նրանց 123մլրդ դոլար պայմանագրային արժեք ունեցող նախագծերի արտաքին պարտքի համար պետությանը երաշխավոր դարձնես:

5. Արդյո՞ք դրսի ուժերն են ասել. «Տարադրամից շահույթ չունեցող ընկերություններին տարադրամով պարտք վերցնելու հնարավորություն տվեք»:

6. Արդյո՞ք դրսի ուժերն են Մուստաֆա Քեմալի Թուրքիան հանձնել Լոնդոնի մի բուռ վաշխառուների ձեռքը:

7. Արդյո՞ք դրսի ուժերն են ասել, որ Կենտրոնական բանկի գործառույթներին խառնվես, վերջ դնես անկախ կառույցների անկախությանը, ամեն ինչ դու որոշես:

8. Իրավացիորեն ասում էիր, որ պարտք վերցնողը հրաման կստանա: Կարո՞ղ ես բացահայտել այն դրսի ուժերին, որոնցից երկիրն այս վիճակին հասցնելու հրաման ես ստացել:

9. Այս իրավիճակում արդեն Լոնդոնի վաշխառուները չեն բավարարվում եղած տոկոսադրույքով, քեզ էլ չեն վստահում և այդ պատճառով պարտք չեն տալիս: Այժմ Կատարի դուռն ես բախում ու խնդրում, որ պարտքով փող տա: Նոր հրամանները Կատարի՞ց ես ստանալու:

 

Աղբյուր`    NTV

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով