Թիմ ասվածը մի տարերային աղետ է…

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Մի քիչ չհասկացա հանրահավաք անելու իմաստը։ Ավելի շուտ՝ հասկացա ու հասկացա, որ ժողովրդին կարոտելն ու հետը խոսալն, իրականում, ոչ մի կապ չունի, բայց, այնուամենայնիվ, ինձ համար այդ հանրահավաքը կարևոր է, որովհետև կախված նրանից, թե ինչ ու ինչպես կխոսա Փաշինյանը հարթակից, ինձ համար վերջնական պարզ կլինի, թե որ սցենարի հետ գործ ունենք․

– Ինքը լավն է, բայց վատ թիմի պաշարման տակ է, որը թույլ չի տալիս Նիկոլին բացազատվել, որպեսզի չկորցնի իր ազդեցությունը ու մոնոպոլիան՝ Նիկոլի ակտիվը լինելու հարցում։

– Ինքն էլ, իրա թիմն էլ կատաստրոֆա են ու վտանգ՝ ազգային անվտանգության համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում՝ երրորդ տարբերակ չկա, որովհետև Նիկոլի թիմ ասվածը մի տարերային աղետ է, ինչը արդեն իսկ աքսիոմատիկ փաստ է, և ուզում եմ հավատալ, որ այնուամենայնիվ 1-ին տարբերակի հետ գործ ունենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով