Թանկացումների նոր ալիք է սպասվում.

Երևանի որոշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները ապրիլ ամսից սկսած շարունակում են բարձրանալ: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում հունիսին,

նախորդ ամսվա համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 15 հազար դրամով: Համաձայնեք՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում բնակարանի այսչափ թանկացումը հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց, զգալի է:

Բայց մյուս կողմից սա վկայում է տնտեսական իրավիճակի կայունացման մասին, քանի որ անշարժ գույքի գներն արտացոլում են իրականությունը: Քաղաքի ամենաբանուկ թաղամասում մեկ ամսում եւս բնակարանները թանկացել են: Խոսքը Արաբկիր վարչական շրջանի մասին է, որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարանի մեկ քմ գինը բարձրացել է 5450 դրամով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանաքեռ-Զեյթունում թանկացումը կազմել է 2100 դրամ, Ավանում` 600 դրամ, Շենգավիթում` 1600 դրամ, Դավթաշենում` 4800-ով, Մալաթիա-Սեբաստիայում` 1800 դրամով: Մասնագետների կարծիքով առաջիկա ամիսներին գների բարձրացումը կշարունակվի: Փոխարենը մի քանի վարչական շրջաններում դրանց գները թեկուզ չնչին, բայց նվազել են:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Նոր-Նորքում 1900 դրամով բնակարանի մեկ քմ էժանացել է, Աջափնյակում` 400 դրամով, Նուբարաշենում` 2000 դրամով, Էրեբունիում` 450-ով: Բացի այս, նկատենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրականցված գործարքները Հայաստանի Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք մարզերում, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում նվազել են:

Ըստ մասնագետների` Երևանում վարձակալությամբ տների պահանջարկը ևս աճել է: Հատկապես ամռան այս ամիսներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու արտերկրում ապրող մեր հայրենակիցները նախընտրում են օրավարձով տներ, մասնավորապես կենտրոնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Սյունէ Համբարձումյան 
Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով