Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դաշինք կձևավորեն, անունն էլ հայտնի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլևս ոչ ևս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները:

Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքով:

«Փաստի» տեղեկություններով, արդեն առկա է նաև նախնական համաձայնություն դաշինքի անվան շուրջ. այն կարտահայտի այդ կուսակցությունների անունները և կկոչվի «Լուսավոր Հանրապետություն»: Իհարկե, չի բացառվում, որ այս դաշինքում ընդգրկվեն նաև այլ քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն այս պահին հստակ է վերոնշյալ երկու կուսակցությունների դիրքորոշումը: Իսկ թե որքանով արդյունավետ կլինի «Քաղաքական պայմանագիր» կուսակցության՝ ընտրություններին միայնակ մասնակցելու հակվածությունը, ցույց կտա ժամանակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով