Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում քաղաքի բնակչությանը խոստանում եմ՝ այլևս չեք տեսնի անճաշակ ձևավորումներ, ամոթալի դեկորատիվ ու քանդակային գործեր

Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում քաղաքի բնակչությանը խոստանում եմ՝ այլևս չեք տեսնի անճաշակ ձևավորումներ, ամոթալի դեկորատիվ ու քանդակային գործեր: Մենք կստեղծենք ճարտարապետներից, նկարիչներից, դիզայներներից, քանդակագործներից և պատմաբաններից բաղկացած հեղինակավոր հանձնախումբ, առանց որի չեն տեղադրվի քաղաքի դեմքը ձևավորող հուշարձաններ կամ այլ գործեր: Մեզ համար չափանիշ պետք է լինի մեծ վարպետ Երվանդ Քոչարի <Սասունցի Դավիթ> արձանը, վերջերս կյանքից հեռացած քանդակագործ Նիկողոս Նիկողոսյանի՝ Միքայել Նալբանդյանին նվիրված հուշարձանը, Սերգեյ Մերկուրովի հեղինակած Շահումյանի մոնումենտը: Մեզ պետք չեն անճաշակ նվերներն ու քանդակները, որոնք ստեղծվել են կիսագրագետ մեծահարուստի քմահաճույքով և խառնաշփոթ կերպով լցված են քաղաքում:

 

Փառք Աստծու, մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր նկարիչներ և քանդակագործներ, որոնք մրցութային ընտրության սկզբունքով ունակ են ստեղծել համաշխարհային մասշտաբի և մեծության գործեր: Մենք պարտավոր ենք արժանի կերպով ներկայացնել մեր քաղաքը Հայաստան այցելող հազարավոր զբոսաշրջիկներին, պարտավոր ենք արժանի ժառանգություն թողնել մեր զավակներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու՝Արտակ Ավետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով