Երվանդ Ազատյան. «Ներկայիս, հայ-ռուսական հարաբերությունները կարծես կրիտիկական վիճակում են». «Ազգ»

«Ազգ» թերթը գրում է. Արտաքնապես թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունները բնականոն են ընթանում: Բոլորը, ներառյալ վարչապետն ու արտգործնախարարը, փառաբանում են այդ հարաբերությունները, վերահաստատելով ռուսական 102-րդ զինվորական բազայի ներկայության կարեւորությունը Հայաստանում եւ ճիշտ համարելով վերջինիս մասնակցությունը հավաքական անվտանգության դաշնությանը (ՀԱՊԿ): Սակայն ինչ-որ բան կարծես այն չէ:

Որոշակի անհանգստություն է զգացվում: Չնայած պաշտոնական մակարդակով հայտարարությունները սակավ են, բայց լրատվամիջոցները ողողված են քննադատություններով եւ հակադարձ մեկնաբանություններով, թողնելով այն տպավորությունը, թե կողմերը միմյանց կոկորդն են կրծում: Նախորդ վարչակազմի օրոք լրատվական քննադատությունները, նույնիսկ ամենաթունոտները, թույլատրված էին, եւ որպես լրագրող եւ խմբագիր, ներկայիս վարչապետը անմասն չէր մնացել դրանցից: Բայց թավշյա հեղափոխությունը, որ միավորել է ժողովրդին եւ ավելի լավ ապագայի հույս ներշնչել նրան, միաժամանակ անսխալականության աուրայով է պատել նոր վարչակազմին եւ հենց այդ առումով է անհրաժեշտ քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այժմ, երբ Հայաստանը անարյուն հեղաշրջմամբ ձերբազատվել է նախկին կոռումպացված վարչակազմից, իրավունք ունի պահպանելու իր ինքնիշխանությունը:

Բայց այդ ինքնիշխանությունն ունի իրեն պայմանավորող գործոնները, որոնցից մեկն այն է, թե ինչքանով է Հայաստանը հարմարվում տարածաշրջանում ուժերի հարաբերության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվրոպայում 28 պետություններ զիջել են, որոշ չափով, իրենց ինքնիշխանությունըՙ հօգուտ համընդհանուր շահի: Դա պետություն ղեկավարելու հմտություն է, որը ձեւավորվում է պատմական փորձառության հիմքի վրա: Ներկայիս, հայ-ռուսական հարաբերությունները կարծես կրիտիկական վիճակում են: Կրեմլը ուշի-ուշով հետեւում է Երեւանի նոր կառավարության բոլոր գործողություններին ու քայլերին, լինեն դրանք ներքին թե արտաքին քաղաքականության ոլորտում եւ ջղագրգռությամբ է արձագանքում դրանց:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Դետրոյթ, ԱՄՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով