ԵՐԵՎԱՆԸ ՊԵՏՔ Է ՇՆՉԻ.

Ինչ է նշանակում Կանաչ Երևան:
Քաղաքի կանաչ տարածք ասելով հասկանում ենք ոչ միայն ծառ ու ծաղիկ, այլև մրգատու այգիներ, լճակներ, շատրվանների քանակ, գետը, գետի մաքրության և առողջության մակարդակը, վերջապես՝ քաղաքը շրջապատող բնության այն տարածքները, որտեղ շինություններ չկան:
Երևանում շրջակա միջավայրի պաշտպանության համար տրամադրվող գումարները ծախսվում են ոչ նպատակային:

Ներկրվող թանկարժեք բուսատեսակները հաճախ դիմացկուն չեն Երևանի կլիմայական պայմաններում: Այդ և անբավարար խնամքի պատճառով ծառերը չորանում են ու հատվում: Զանգվածային ծառահատումներից հետո կանաչապատման նորոգության ոչ մի լուրջ աշխատանք չի արվել:

Հիվանդություններից խուսափելու համար շեշտը պետք է դնել ոչ թե մեկ տեսակ լավ ծառի վրա, այլ՝ բազմատեսակության: Երևանում իրենց արդարացրել են բազմաթիվ ծառատեսակներ՝ սոսի, ձիակասկ, ակացիա, հացենի, թխկի և այլն: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծառերը պետք է ընտրվեն մի քանի չափանիշներով՝ փոշին մաքրելու ունակությամբ, ածխաթթու գազը կլանելու հատկությամբ, Երևանում հարմարված լինելու ունակությամբ, համաչափ աճի և էսթետիկական չափանիշներով: 

Բացի այդ, Երևանում կանաչապատումը մեծ մասամբ արվում էր ոչ թե ծառերի, այլ ծաղիկների միջոցով: Դա ընդհանրապես նպատակարմար չէ քաղաքի օդային ավազանի մաքրման ու պահպանման համար: Քաղաքի յուրաքանչյուր բնակչի նորմալ գործունեության համար պետք է առնվազն 16 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք: Այժմ այդ ցուցանիշը իջած է. այն կազմում է մոտավորապես 4-5քմ: 

Պետք է կազմակերպել և պաշտպանել քաղաքային բնությունը ավերումից, անհարկի շինարարությունից, անօրինական աղբաթափումից:
Պետք է ստեղծել և պահպանել կանաչ քաղաքը՝ շնչող Երևանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով