«Ես չեմ ուզում որ քաղաքականությունը զբաղվի ինձանով».

ՀայՄեդիա.am-ի զրուցակիցն է ռեժիսոր, 4news.am լրատվական կայքի հիմնադիր, «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Հովակիմյանը:

– Լիլիթ՝ Դուք լինելով ռեժիսոր, նաև հանդիսանալով լրատվական կայքի հիմնադիր ինչու՞ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ:

– Հայտնի խոսք կա՝ «Եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզանով», իսկ ես չեմ ուզում, որ քաղաքականությունը զբաղվի ինձանով՝ ես միշտ ասելիք ունեցել եմ, ունեմ և կուզեմ, որ այսուհետ իմ ասելիքը հասանելի լինի լայն շրջանակներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ինչու՞ «Ռեֆորմիստներ»:

– Այստեղ ես տեսա թիմ՝ բառիս բուն իմաստով: Ինձ ոգևորում է թիմային աշխատանքը, այստեղ ես կարող եմ ունենալ իմ ներդրումը, իրագործել իմ ծրագրերը և լինել այն նոր դեմքերից մեկը, որը կարող է ինչ որ բան փոխել այս երկրում:

– Եթե Դուք շեշտեցիք թիմային աշխատանքի կարևորությունը, այստեղից կարո՞ղ ենք եզրակացնել, որ «Ռեֆորմիստները» Մարդ-կուսակցություն չէ, ինչպես նշում են որոշ լրատվամիջոցներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ես արդեն ասացի, որ հենց այդ հանգամանքն է ինձ գրավել և դեր խաղացել կուսակցությանը միանալու հարցում: Սա այն թիմն է, որտեղ երբեք չեն ընդունվում ղեկավարի միանձնյա որոշումներ և հաշվի են առնվում բոլորի կարծիքները: Ուստի այս թիմը ունի բոլոր շանսերը դառնալու զանգվածային կուսակցություն:

– Ձեր կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, ինչպես ե՞ք գնահատում Ձեր հաղթանակի շանսերը:

– Կարծում եմ մենք ունենք ավագանի մտնելու ռեալ հնարավորություն, քանի որ մեր թիմը կազմված է պոտենցիալ ունեցող մարդկանցից: Իսկ թիմային աշխատանքը հաղթանակի գրավականներից մեկն է:

– Իսկ ովքեր՞ են Ձեր թիմակիցները:

– Մոտ օրերս կհրապարկվեն ավագանու թեկնածուների մեր ցուցակը, որտեղ կարող եք ծանոթանալ:

– Քննադատություններից չե՞ք վախենում: Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում:

– Շատ նորմալ; Եթե ես քննադատում եմ, նույն հաջողությամբ կարող են և ինձ քննադատել: Իհարկե, կողմ եմ առողջ քննադատությանը; Իսկ ինձ կարող են քննադատել միայն իմ խոսքն ու գործը տեսնելուց հետո: Ես ունեմ իմ առջև դրված պարտականություն, իսկ պարտականությունը դա վեհ ու մեծ խոսք է; Դա հենց այն մեծն է, որը բարձրացնում է մարդուն իր իսկ նկատմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով