ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄԱ ԷԼ ԱՅԼ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Եկեղեցու եւ հավատի դեմ արշավը մեր երկրում հիմա էլ այլ դրսեւորումներ է ստանում, ընդ որում` բացահայտ պետական մակարդակով: Օրեր առաջ Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Ներկա էին շինարարներ,

ճարտարապետներ, ոլորտի պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս շինարարների մասնագիտական տոնը շնորհավորելու, շինարարության կամ ոլորտի խնդիրներին անդրադառնալու փոխարեն, մատ թափ տվեց շինարարների վրա: «Այլեւս դղյակ, պալատ եւ եկեղեցի կառուցելու ժամանակ չի, ինձ թվում է` հիմա շատ ավելի 

կարեւոր է, որպեսզի մենք սկսենք կառուցել պուրակներ, այգիներ եւ համալսարաններ…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձագանքելով վերոնշյալին` պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում

ասաց. «Բոլոր նրանց, ովքեր կողմնակից են եկեղեցու եւ եկեղեցաշինության դեմ 

սանձազերծված գործողություններին` հիշեցնեմ, որ մեր ժողովուրդը 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ցեղասպանության ենթարկվեց ոչ թե եկեղեցիներ կառուցելու պատճառով, այլ 

այն ժամանակվա հայ ժողովրդի ռազամա-քաղաքական ղեկավարության`

 արեւմտյան տերությունների ղեկավարների տված սին խոստումներին հավատալու, այդ տերությունների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու, 

Արեւմտյան Հայաստանում ժողովրդին համընդհանուր ինքնապաշտպանության

չնախապատրաստելու պատճառով: Սրա հետեւանքն էր նաեւ Հայկական

 առաջին հանապետության պետականության կորուստը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով