Դրականի փոխարեն քաղեցինք բացասականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ոստիկանական մեքենաները քչացել են, երթևեկության վերաբերյալ բողոքները` հակառակը: «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նկատում է` գաղտնիք չէ, բոլորս էլ երթևեկում ենք և տեսնում, որ ՃՈ մեքենաները բավականին քչացել են, շրջիկ ծառայություններ գրեթե չեն իրականացնում: «Այդուհանդերձ, վերջին մի քանի օրերի ընթացքում` ոստիկանապետի հետ վերջին հանդիպումից հետո, կարծես, մի փոքր շատացել են:

Քաղաքացիների կողմից բողոքները շատ են այն մասով, որ երթևեկությունը բարձիթողի վիճակում է: Շատ վարորդներ փորձում են օգտվել առիթից, բայց հետզհետե երթևեկության վերականգնման միտումներ կան: Եթե ոստիկանությունը ավելի շատ հսկողություն իրականացնի, շատ շուտով մի քիչ ավելի կարգապահ կլինի երթևեկությունը: Քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ ոչ ոք օրենքին համապատասխան չի երթևեկում, խախտումները շատ են:

Օրինակ` հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում, չթույլատրված վայրերում են շրջադարձ, հետադարձ և կանգառ կատարում: Այսինքն` կարգազանց վարորդները փորձել են օգտվել այն առիթից, որ ոստիկանները ավելի մեղմ են գտնվել, հաճախ պատժիչ միջոցներ չեն կիրառվել ու սահմանափակվել են զուտ նախազգուշացումներով»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Քեյանը: Խնդիրը, որ մի կողմից կան մեղմացումներ, բայց մյուս կողմից էլ` կարգազանց վարորդներ, Տիգրան Քեյանի խոսքով` երկկողմանի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով