«Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ, բայց պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը». Լիկա Թումանյան

Հանրային Ռադիոյի տնօրենի տեղակալ Լիկա Թումանյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել, որը տարակարծիք քննադատություննների առիթ է տվել.

«Դու կգաս իշխանության համաժողովրդական ալիքի վրա ու կհռչակես մարդկային սկզբունքները կառավարման հիմք
Դու կհռչակես զրո կոռուպցիա և օրենքի գերակայություն սկզբունքը
Դու կասես. ես բարիշում եմ բոլոր հարևանների հետ՝ առանց նախապայմանների
Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ ու պարտքերի մարում
Բայց պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը:
….
Ասածս ինչ ա. աշխատեք էնպես անել, որ ոչ մեկիդ անունը՝ ցանկացած կառավարության օրոք, չտեղավորվի այս 5 տողի մեջ: Թող դրանք մնան որպես ռազմահայրենասիրական շիզոֆռենիայի չիրականացված բարբաջանք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով