«Դարեր շարունակ փոքր ազգերին վարի տալու ամենահեշտ ճանապարհը եղել ա նրանց զանգվածային փսիխոզի հասցնելը»

Արգշտի Կիվիրյանը ֆեսբոքյան իր էջում գրում է. «Դարեր շարունակ փոքր ազգերին վարի տալու ամենահեշտ ճանապարհը եղել է նրանց զանգվածային փսիխոզի հասցնելը, երբ իրենք գրգռված էմոցիայի ֆոնի տակ կորցնում են կապը իրականության հետ, անկարող են դառնում հաշվարկելու իրենց հնարավորությունները ու իրենց քայլերի բոլոր հետևանքները, անկարող են լինում ունկնդրել սթափության ու խելամտության ցանկացած կոչ` դրանք զանգվածաբար որակելով որպես սադրանք, ու լավագույն դեպքում ուշքի են գալիս միմիայն դաժան աղետից հետո: Հիմնականում ազգերին զանգվածային փսիխոզի են հասցնում սեփական կառավարիչները իրենց սխալները քողարկելու ու ամեն գնով իրենց իշխանությունը պահելու համար…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով