Գերմանիան հանդես է եկել ԱՄՆ-ից անկախ ֆինանսական վճարման համակարգ ստեղծելու պահանջով

Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն պահպանելու համար, անհրաժեշտ է ԱՄՆ-ից անկախ ֆինանսական վճարման համակարգ ստեղծել»:

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը երեքշաբթի օրն ընդգծել է ՀԳՀԾ-ի պաշտպանության համար,  ԱՄՆ-ից անկախ Եվրամիության կողմից ֆինանսական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը Նա անհրաժեշտ է համարել նաև ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների նկատմամբ ընկերություններին պաշտպանելն ասելով.«ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան ֆինանսական անկախ համակարգի կարիք ունի»:

Եվրոպացի մյուս պետայրերը ևս կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը՝ փորձելով լուծումներ գտնել Իրանի հետ առևտրա-տնտեսական շահերը պաշտպանելու համար: Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալու և երեք և վեց ամիսների ժամկետում հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին Դոնալդ Թրամփի որոշումից ի վեր, եվրոպական երկրները մշտապես պանդել են, որ պետք է պահպանել միջուկային գործարքը: Այդ ուղղությամբ իրանցի ու եվրոպացի ղեկավարների միջև բանակցություններ են անցկացվել: ՀԳՀԾ-ն պահպանելու համատեքստում Իրանի շահերի պահպանումը և Իրանում եվրոպական ընկերությունների գործունեության շարունակումը համարվում են եվրոպացի պետայրերի նպատակները, որոնց համար նաև լուծումներ են առաջարկվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գերմանիայի ֆինանսների նախարար՝ Պիտեր Ալթմայերն ասել է, որ Եվրոպան Իրանի հետ կապի հարցում չի հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումներին, ավելացնելով.«Գերմանիայի կառավարությունը և եվրոպացի դաշնակիցները փորձում են ելքեր գտնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանի հետ ֆինանսական գործունությունը երաշխավորելու համար»:

Այդ կապակցությամբ առաջարկված ելքերից մեկն էլ առևտրական գործարքերում դոլարին այլ արտարժույթով փոխարինելն էր: Դոլարի փոխարեն եվրոյի կիրառումն արդեն որոշ ժամանակ է եվրոպացիների ուշադրության կենտրոնում է: Դա նշանակալի է դարձել վերջին տարիներին, երբ ԱՄՆ-ը փորձել է դոլարը դարձնել ճնշման լծակ ՝ Վաշինգտոնի ցանկություններին հանձնվելու համար:  Դա նկատելի է նաև Ռուսաստանի, Վենեսուելայի դեմ պատժամիջոցներում, նաև Եվրամիության ու Չինաստանի հետ հրահրած առևտրական պատերազմում: Ուստի տարբեր երկրներ փորձել են այլընտրանք գտնել այդ հարցում:

Տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ աստիճանաբար ականատես ենք լինում միջազգային մասշտաբով որպես գերիշխող արտարժույթ ՝ դոլարից հրաժարվելու համար շարունակական ջանքերին, նաև Վաշինգտոնի քայլերի ու քաղաքականությունների դեմ համաշխարհային դիմադրության ձևավորմանը: Եվրոպացի պետայրերը նաև փորձում են մեխանիզմներ մշակել ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու և Իրանի տնտեսական անվտանգությունը երաշխավորելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ կապակցությամբ կարելի է անդրադառնալ «Եվրոպայի ներդրումային բանկ»-ի ներկայացրած «Կանխարգելիչ օրենք» կոչվող ֆինանսական ծառայությանը: Իսկ մյուս կողմից կարևոր է համարվում ներկա պայմաններում Եվրոպայի կողմից ներկայացված առաջարկների իրականացումը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով