Գազայում հումանիտար վիճակը ծանրացել է. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն անդրադառնալով Գազայում հումանիտար իրավիճակի սրմանն ընդգծել է պաղեստինցիներին հումանիտար օժանդակություններ ցուցաբերելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռոզմարի Դի Կառլոն չորեքշաբթի օրը Միջին Արևելքի և Պաղեստինի թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հղում կատարելով 2009 թվականին ընդունված ԱԽ-ի թիվ 1860 բանաձևին, պահանջել է հնարավորություն ստեղծել Գազա անհրաժեշտության ապրանքների Գազա տեղափոխելու համար:

Գազայի հատվածը 2006 թվականից ի վեր գտնվում է Սիոնիստական ռեժիմի ցամաքային, օդային ու ծովային շրջափակման տակ և  այդ տարածքի բնակիչները սննդամթերքի, դեղորայքի, առողջապահական նյութերի ու վառելիքի հայթայթման հետ կապված խիստ դժվարություններ են դիմագրավում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քաղաքական ու անվտանգության ընդլայնման պատրվակով չի կարելի պատանդ վերցնել Գազայի ժողովրդի հետ հումանիտար օժանդակությունների և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքումը»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը:

Անդրադառնալով Գազայում ենթակառուցվածքների ոչնչացմանը նա ասել է. «Կազմակերպությունն ընդլայնում է էներգետիկայի, ջրի, առողջապահության ու նաև աշխատատեղերի ստեղծման հետ կապված նախագծերը հովանավորելու իր կարողությունները»:

Դի Կառլոն միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի շտապ օժանդակությունների բյուջեի կրճատման,  պաղեստինցի տարագիրներին օժանդակությունների փոխանցման և աշխատանքով ապահովելու գործակալություն՝ UNRWA-ի ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով