«Արեւմուտքում համասեռամոլություն եւ սեռափոխություն հենց նման անմեղ թվացող միջոցներով են քարոզվում»

«Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարի ներկայացուցիչ ՄԱՅԱ ՍԻՄՈՆՅԱՆՆանդրադառնալով համացանցում եւ մամուլում տարածված իրենց ճամբարի երեխաների լուսանկարներին, որտեղ ակնհայտ է համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզը, փորձել է արդարանալ` մասնավորապես նշելով. «Դա ընդհամենը Ուրախների եւ հնարամիտների ակումբի մրցույթից մեկ հատված է: Տղաները կատակով անդրադարձել են աղջիկների հագուստներին, իսկ դիմակահանդեսում երեխաները ընտրել են կերպարներ  ֆիլմերի հերոսների: Առանց ստույգ ինֆորմացիայի չի՛ կարելի նման անհեթեթ հայտարարություն անել»:

Ի պատասխան Մ. Սիմոնյանի պարզաբանման, «Լույս» տեղեկատվականվերլուծական կենտրոնի ղեկավարՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ փաստում է, որ քարոզը կարող է լինելնաեւ անուղղակի։

«Իմ կարծիքով տղա երեխաները չէին կարող այս աստիճանի հագուկապ ընտրել ներկայացման համար։ Չեմ կարծում, որ առանց կողքից ուղղորդելու երեխաների մոտ նման ներկայացման մտահղացում կառաջանար, իսկ բավականին մեծ տղա երեխաների մոտ բեմի վրա կրծկալ հագնելու ցանկություն», – շեշտում է Հ. Այվազյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լույս» տեղեկատվականվերլուծական կենտրոնիղեկավարը զգուշացնում է, որ Արեւմուտքումհամասեռամոլության եւ սեռափոխության տանող,այսպես կոչված,

գենդերային դերերը առաջին հայացքիցնման անմեղ թվացող միջոցներով են քարոզվում ուսերմանվում. «Եթե ճամբարի պատասխանատուները տեղյակ չեն, ապա լավ կլինի, որ համապատասխան գիտելիքներ ձեռք բերեն նախքան երեխաների հետ աշխատելը»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով