Արդյո՞ք նվազել է Հայաստանի պետական պարտքը . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քաղաքականությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Ասել է թե` Նիկոլ Փաշինյանի վարչապետության մոտ երեք ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելի քիչ է, քան տարեսկզբին էր: Ավելին` հունվար-մայիս ամիսներին նախկին կառավարությունը շարունակել էր պետական պարտք կուտակելու քաղաքականությունը` ավելացնելով երկրի ֆինանսական բեռը:

Իսկ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց նոր գումարներ պարտք վերցնելու քաղաքականությունից, հիմա նրանք նաեւ ստուգում են մինչեւ հիմա ծախսված գումարների արդյունավետությունը` միջոցներն ուղղելով պետական պարտքի սպասարկմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ այսօրվա պարտքի մեծ մասը՝ 6 մլրդ 182 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 880 մլն դոլարը՝ արտաքին պարտքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով