Ավիատոմսերի գները 100 տոկոսով թանկացել են․ Լարսի ծանրաբեռնվածության հետևանքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Լարսի տեւական ծանրաբեռնվածության հետեւանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:

Հետեւաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք եւ պետք է արդեն մինչեւ օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են:

Եթե նախկինում, օրինակ, Երեւան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դոլար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով