Այսպես էր, երբ Տեր-Պետրոսյանն ընտրվեց, երբ կային БТР կանայք. Քոչարյանի փաստաբանը նախադեպ է հիշել

Загрузка...

Երբ ՀՔԾ-ն դատական ակտը համարում է ապօրինի, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն է դատական ակտը համարում ապօրինի, ընդ որում՝ օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտը: Այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Քոչարյանին ազատ արձակելու որոշման մասին ՀՔԾ պետի հայտարարությանը:

Ալումյանի խոսքերով, որևէ պետական մարմին ՀՀ-ի անունից իրավունք չունի դատական ակտն անվանել ապօրինի, այդ հայտարարությունն արդեն իսկ ապօրինի է, իսկ առավելագույնը, ինչ կարող էր ասել ՀՔԾ-ն, դա այն է, որ ինքը համամիտ չէ այդ որոշման հետ և մտադիր է բողոքարկել. «Ես այս հայտարարությունների մեջ տեսնում եմ հաճոյանալու ցանկություն»:

Ալումյանը նշեց, որ համացանցում այնպիսի գրոհի է ենթարկվել, որին չէր սպասում. «Սակայն հարցն այստեղ ես չեմ: Ես հասկանում եմ, թե նրանք ովքեր են, գիտեմ նրանց խոսքի արժեք, դրա համար նշանակություն չեմ տալիս: Խնդիրն այն է՝ երբ նրանք գրոհում են ինձ, ուզում են հասկացնել տալ դատավորին, թե ինչ կկատարվի նրա հետ, եթե նա համաձայնվի իմ փաստարկների հետ: Սա բիրտ ճնշում է դատավորի վրա:

Ազնիվ դատավորի մասին ինչ ասես, որ չեն խոսում: Մի պահ ուզում էի ասել, որ սա աննախադեպ է, սակայն հիշեցի, որ սա նախադեպ է ունեցել: Երբ ընտրվեց առաջին նախագահը, երբ ազգը ցնծության մեջ էր, ցանկացած այլախոհի հիշում եք թե ինչ էին անում: Կանանց մի խումբ կար, որ ԲՏՌ էին կոչվում, մտնում էին ու ջարդում: Կար նաև ՀՀՇ-ի Գևորիկ: Վախենում եմ, որ մեր լուսավոր երիտասարդներին դարձնեն ՀՀՇ-ի Գևորիկ»:

Ալումյանի համար զարմանալի է, որ հանրության մեջ խելացի մարդու համբավ ունեցողները հայտարարում են, թե Քոչարյանի պաշտպանները դիվերսանտներ են: Խոսքը մասնավորապես վերաբերում է Աշոտ Մանուչարյանին:

 

Աղբյուր՝ Analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...