Ահաբեկիչներն առաջիկա երկու օրերին Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է. «Ահաբեկիչները նախապատրաստվում են առաջիկա երկու օրերի ընթացքում Սիրիայում քիմիական հարձակում իրականացնելու համար»:

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը կիրակի օրն ասել է. «Ահաբեկիչները նպատակ ունեն քիմիական հարձակում իրականացնել Սիրիայի Իդլիբ նահանգում»:

Կոնաշենկովը Սիրիայում բախվող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկությունների համաձայն հավելել է. «Քլոր պարունակող սպառազինության օգտագործման կապակցությամբ վարժություններ փոխանցելու նպատակով, մի խումբ անգլիախոս փորձագետներ Իդլիբ են մեկնել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուս պաշտոնատարի ընդգծմամբ, ահաբեկիչները սիրիացի մի խումբ քաղաքացիների Իդլիբ նահանգի հյուսիսից փոխադրել են այս տարածք և նպատակ ունեն նրանց ցուցադրել իրենց նկարահանումներում:

«Համաձայն մշակված ծրագրի, քիմիական հարձակման ներկայացումը բեմադրվելուց հետո, Սիրիայի բանակը մեղադրվելու է քիմիական հարձակում իրականացնելու մեջ, որի հետո «Սպիտակ սաղավարտակիրներ»-ի խմբի անդամները ձևացնելով, թե օժանդակություն է ցուցաբերում տեղացի բնակիչներին, իրականացնելու է այս սցենարում իր դերակատարությունը»,-հայտարարել է Կոնաշենկովը:

Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը կիրակի գիշեր արձագանքելով Դոմասկոսի կողմից քիմիական սպառազինության օգտագործման կապակցությամբ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի վերջին  հայտարարությանը նշել է. «Սիրիան երբեք քիմիական զենքեր չի օգտագործել ռ չի օգտագործելու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով