Ակյլակարծությունն ու քաղաքական մրցակցությունը ոչնչացնելու համար Նիկոլենք տապալում են երկրորդ նախագահի ասուլիսը

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.՝

Տեսակետը, թե մեր ժողովրդի մի մասը էֆորիայի մեջ է կամ զոմբիացած սատարում է Նիկոլին չնկատելով նրա սխալներն ու արդարացնելով դրանք՝ իհարկե իրավունք ունի գոյության, բայց պետք է փաստենք, որ Նիկոլին ամենասկզբունքային պաշտպանողները հիմնականում նրանք են , ովքեր առարկայական շահ ունեն այս իշխանությունից․ ոմանք պաշտոններ են ստացել ամենատարբեր ռանգի, ոմանք ներգրավել են Նիկոլի կուսակցության մեջ և ունեն կոնկրետ ակնկալիքներ, ոմանք պաշտոնյաների բարեկամներ ու հարազատներ են, ընկերներ ու ընկերուհիներ․․․

Եվ փաստացի թաքնվելով ժողովրդական շարժման դիմակի տակ, այդ շարժումն օգտագործելով իշխանության հասածները սեփական իշխանությունն ամրապնդելու համար կենաց ու մահվան կռիվ են տալիս այլակարծության դեմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փորձում են ամեն գնով ճնշել խոսքի ազատությունը, որպեսզի ժողովուրդը չիմանա , որ իր պայքարն օգտագործելով՝ մարդկանց մի խումբ զավթել է իշխանությունը և զբաղված է սեփական քաղաքական ուժը ամրացնելով, որպեսզի մարդիկ չիմանան, որ Նիկոլենց կողմից իրենց տված խոստումները հիմնականում չեն կատարվելու, և որ ամենակարևորն է՝ հնարավորինս երկար ժողովրդին պահեն էֆորիայի մեջ։

Ինչ խոսք՝ սա մեղմ ասած ազնիվ չէ սեփական ժողովրդի հանդեպ, բայց դե Նիկոլենց իշխանություն էր պետք և ամեն գնով հասան․․․

Ակյլակարծությունն ու քաղաքական մրցակցությունը ոչնչացնելու ամար Նիկոլենք տապալում են երկրորդ նախագահի ասուլիսը, Գագիկ Ծառուկյանին լռեցնելու համար կալանքի տակ պահում Ծառուկյանի օգնականին չնայած այն բանին, որ տուժողն ինքն իրեն պատեպատ է տալիս, որ իրեն չեն ծեծել, անձնական վիրավորանքներ հասցնում ֆեյսբուքում այլ կարծիք հնչեցնողների նկատմամբ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով