Ադրբեջանական զլմ-ները զբաղված են ՀԱԿ-ական տիկնոջ ու նրա գաղափարական հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գովաբանությամբ

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցության  անդամ Զոյա Թադևոսյանի՝ Արցախիազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին հայտարարությունը,որն արժանացավ  բուռն քննադատության, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախիքաղաքական, հանրային շրջանակներում,  չի վրիպել նաև  հարևան երկրի՝ Ադրբեջանիուշադրությունից:

Ներկայացնենք, թե ինչպիսի՞ դրական գնահատականների է արժանացել ՀԱԿ-ականտիկնոջ՝ իր բնույթով  հակահայկական հայտարարությունը ադրբեջանականլրատվամիջոցների կողմից.

Նախ,  հայտարարությունը հայտնվել է ադրբեջանական առցանց մամուլի առաջինէջերում՝ ի դեպ, «պատվավոր» հատվածներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թադևոսյանի հայտարարությունը բնորոշվել է որպես հայության շրջանում«ողջամտության զարթոնք»: Լրատվամիջոցները, ներկայացնելով Թադևոսյանիդիտարկումը, հստակ շեշտում են՝ վերջինս Հայ Ազգային կոնգրեսի անդամ է, ՀՀ առաջիննախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը:

Ուշադրություն է գրավում հատկապես այն հանգամանքը, որ ՀԱԿ-ական տիկնոջհայտարարությունը զուգահեռվում է նրա քաղաքական, գաղափարական առաջնորդ ԼևոնՏեր-Պետրոսյանի նմանօրինակ հայտարարությունների հետ: Ադրբեջանական որոշլրատվամիջոցներ չեն զլացել, պեղել գտել են ու հիմա հարմար պահին ներկայացնում եննախկին նախագահի՝ այս հարցի շուրջ անցյալում հնչեցրած խոսքերը:

Այսպես, news.day.az լրատվական կայքը, ներկայացնելով Թադևոսյանիհայտարարությունը և նրա շուրջ արձագանքները, հիշեցնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանըհեռացավ իր զբաղեցրած պաշտոնից հենց Արցախի հարցում ունեցած դիրքորոշման ուդատողությունների պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նրան դավաճան են անվանել: Հայաստանում դեռևս հիշում են Տեր-Պետրոսյանիելույթը 2016թ.-ի ՀԱԿ համագումարի ընթացքում, երբ վերջինս հայտարարեց, որհակամարտության լուծման երկարաձգումը ավելի կթուլացնի Հայաստանը և Արցախը,իսկ հաջորդ որոշումը ավելի վատ կլինի, քան այսօր բանակցային սեղանին դրվածը»,-նշում է լրատվամիջոցը՝ եզրակացնելով, որ Թադևոսյանը հենց այս միտքն էլ նկատի էունեցել, պարզապես նրան «չեն հասկացել»:

Մեկ այլ լրատվամիջոց էլ ՀԱԿ-ական տիկնոջ ու նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանիմոտեցումները գնահատում են որպես ողջամտության դրսևորում, նշելով. «Ողջամիտհայերը առաջարկում են Ադրբեջանին վերադարձնել օկուպացված տարածքները, որպեսզիպատերազմը վերջապես ավարտվի»:

Տարօրինակ է, որ ՀԱԿ-ական տիկնոջ հայտարարությունը  հարևան՝ ոչ բարեկամ երկրիլրատվակամիջոցներին թույլ է տվել հանգել անհասկանալի ու զավեշտալից եզրահանգման, թե Հայաստանում հստակ հասկանում են, եթե այսօրվա պայմաններումվերսկսվեն ռազմական գործողությունները, ապա գերակայությունը կլինի Ադրբեջանիկողմը:

Ավելին, ըստ նրանց, պարզվում է, որ «Հայաստանում վերջապես հասկացան, որ եթեկամավոր սկզբունքով չգնան այդ քայլին, ապա Ադրբեջանը մի օր ինքը կազատի իրտարածքները կամ էլ հայերը ստիպված կլինեն վերադարձնել բռնագրավված հողերը՝պատժամիջոցների ճնշման ներքո»:

Բացի այդ, ադրբեջանական քարոզչամիջոցը անթաքույց հիացմունքով հավելում է, որվերջին ժամանակներում Հայաստանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչներ,քաղաքագետներ, որոնք հայտարարում են տարածքների վերադարձման մասին, սակայննույն լրատվամիջոցը ցավով նշում է, որ Հայաստանի կառավարությունը դեռ չի կիսումայս կարծիքը:

Ադրբեջանական քարոզչամեքենան, իր համար այնքան հաճո ՀԱԿ-ական տիկնոջ հայտարարության կոնտեքստում,  հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի նույնաբովանդակհայտարարությունները՝  գովաբանություններ է շռայլում վերջինիս հասցեին ուարձանագրում.  «Համաձայնեք, Լևոն Հակոբովիչը ողջամիտ մտքեր է արտաբերում»:

 

Այսպիսով, եզրակացությունը մեկն է. ՀԱԿ զինվոր Թադևոսյան Զոյան իրապազգային հայտարարությամբ մի լա՜վ առիթ տվեց հակառակորդին՝տեղեկատվական դաշտում սեփական  շահերից բխող հստակ քարոզչությունիրականցնելու համար:

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ

Haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով