Mercedes-ը մխրճվել է գազատար խողովակի մեջ.Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն բախման հետևանքով ամբողջովին վնասվել է գազախողովակը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ: Նշված հատվածում ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, որոնց դեպքի մասին տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից, իսկ տեղեկությունները, թե տեղի է ունեցել պայթյուն, իրականությանը չեն համապատասխանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով