Daily Archives: 30.07.2018

ԱՀ ՊԲ Հրամանատարական հավաքներ

Համաձայն ՊԲ-ի 2018թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ ՊԲ միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ հուլիսի 23-27-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց նպատակն էր բարձրացնել վերոնշյալ օղակի սպաների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն… Կարդալ ավելին »

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է ինքնաձիգի հափշտակության դեպքը

Ռազմական ոստիկանությունը հուլիսի 26-ին հաղորդում է ստացել այն մասին, որ անհայտ անձը հափշտակել է պաշտպանության բանակի N զորամասի հաշվեկշռում գտնվող АК-74 տեսակի ինքնաձիգ։ Ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին ժամը 00.30-ի սահմաններում Արմավիրի Նորապատ գյուղի սկզբնամասում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել հիշյալ զորամասի երկու նախկին… Կարդալ ավելին »

Ռուբեն Սահակյանը կոչ է անում հրապարակել քրեական գործի նյութերը. 168.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առաջարկեց՝ տեսնելու համար՝ ով է ճիշտ և արդյոք իրենք հերյուրանք չեն տարածում, կոչ անել նախաքննական մարմնին հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված։ «Ի տարբերություն մեզ՝ պաշտպաններիս, նախաքննական մարմինն իրավունք ունի հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված, որն ինքը նպատակահարմար կգտնի»,- ասաց Ռ.Սահակյանը՝ որպես… Կարդալ ավելին »

Թալանել են Ավանի «Վիվարո» բուքմեյքերական կետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 30-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել… Կարդալ ավելին »

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների  դեմ ենք եղել: Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք… Կարդալ ավելին »

Վստրեչի Ապերը ձերբակալվել է. newsbook.am

Իրավապահ համակարգին մոտ կանգնած NewsBook-ի աղբյուրները տեղեկացնում են, որ կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել: Բանից պարզվում է, որ ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ… Կարդալ ավելին »

Արթուր Թովմասյանը, լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ցավ է ապրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը կընթանա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տառին ու ոգուն համահունչ, և ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի: «Արցախպրես»-ի հետ զրույցում Արթուր Թովմասյանը նշեց, որ լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ցավ է ապրել: «Ես աշխատել եմ Ռոբերտ… Կարդալ ավելին »

ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է. • Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։ • Նման… Կարդալ ավելին »