Daily Archives: 30.07.2018

Ի՞նչ ազդեցություն կթողնի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի միջազգային վարկանիշի ու ղարաբաղյան հարցի վրա

168.am: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է՝ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Հայաստանում, դժվար թե աննկատ մնա միջազգային խաղացողների համար։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսելն ու առհասարակ Մարտի 1-ի գործի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։ Ի… Կարդալ ավելին »

Գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չպետք է ունենանք. վարչապետ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական մենաշնորհների վերաբերյալ քննարկում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր: «Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ… Կարդալ ավելին »

Երևանում Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը չի կարող մեծ քանակի ձայն հավաքել. Ահարոն Ադիբեկյան

Երևանում Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը չի կարող մեծ քանակի ձայն հավաքել՝ ի տարբերություն մարզերի: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով իր կանխատեսումները Երևանի ավագանու ընտրություններին տարբեր ուժերի հնարավորությունների մասին: «Այս ընթացքում աշխատանքից ազատվածները կամ պաշտոնանկները երևանցիներ են, ունեն շրջապատ, ունեն ազդեցության բավականին մեծ դաշտ: Եթե նրանք շարունակեն իրենց ակտիվությունը, ապա Նիկոլ… Կարդալ ավելին »

Նախագահը մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների եւ մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած երիտասարդների

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կրթարանի, «Դերձակյան» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանների աշակերտներին ու նրանց ծնողներին, որոնք Հայաստան են ժամանել 2018 թվականը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակվելու կապակցությամբ: Արգենտինահայերին… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսահայ ուխտավորներին

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում ընդունեց Փարիզի առաջնորդանիստ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտավորներին, Իսի-լե-Մուլինո քաղաքի հայկական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հովանու ներքո գործող «Արարատ» պարային խմբին և համայնքի վարչության անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիկոպոս Հովհաննիսյանի և… Կարդալ ավելին »

ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ «EaDaily»-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ

Մեր կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել` թե իբր վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնելու պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու… Կարդալ ավելին »

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Հուլիսի 28-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցներին ողջունել և հաղթանակներ է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Միջազգային մրցույթին մասնակցում  են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցույթը կանցկացվի Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակից պետությունների թիմերը ուժերը կչափեն… Կարդալ ավելին »

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ 2015-2016ԹԹ. ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված  աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, ըստ որի՝ անհրաժեշտ… Կարդալ ավելին »