Daily Archives: 29.07.2018

Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը. Արծրուն Հովհաննիսյան

Ռուսաստանում երեկ մեկնարկել են Միջազգային բանակային խաղերը։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի  իր էջում գրում է, որ Տանկային բիաթլոնում ՀՀ Ժամկետային զինծառայողներն իրենց ելույթը խմբում առաջին տեղով են ավարտել։ «Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաներն… Կարդալ ավելին »

Խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրը շրջանցել է Գազպրոմ Արմենիային

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։ Ըստ այդմ, հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսների պետբյուջե են վճարել 446.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 378.5 մլրդ դրամի դիմաց։ Խոշորների վճարած հարկերն, այսպիսով, աճել են 68.1 մլրդ դրամով կամ… Կարդալ ավելին »

Մխիթարյանը, Սոկրատիսն ու Օբամեյանգը ՊՍԺ-ի հետ խաղից հետո հանդիպել են Տուխելին

Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Սինգապուրում մրցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ և ջախջախիչ` 5:1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Խաղից հետո «Արսենալի» առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Սոկրատիտս Պապաստատոպուլոսը, որոնք ժամանակին հանդես են եկել «Բորուսիայում», հանդիպել են դորտմունդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ով այժմ մարզում է ֆրանսիական… Կարդալ ավելին »

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից օրեր առաջ, երբ խոսք գնաց նախագահի իմունիտետից վարչապետ Փաշինյանը հայտարարեց , որ ինքը չի կարծում թե նախկին նախագահը անձեռնմխելիության իմունիտետ ունի, ինչը իմ կարծիքով հստակ մեսիջ էր դատարանին , որ պետք է կալանավորել անպայման երկրորդ նախագահին… Հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իր կառավարման շրջանում քաղբանտարկյալներ չեն կարող լինել , որն էլ… Կարդալ ավելին »

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քոչարյանի ու Խաչատուրովի շուրջ ստեղծված տեղեկատվական աղմուկի ներքո ամենայն հայոց հեքիմը որոշեց քայլ ձիով անել՝ ազատելով Արա Մինասյանին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրենի պոշտոնից։ Ի՜նչ խոսք, անվենդետտա ու հեմրաշխասիրային Հայաստանում անակնկալ զարգացում չէր, բայց ես ուզում եմ վերլուծել խնդրո տեղեկատվական բաղադրիչը, որը սև փիառի ու ինֆորմացիոն ռեպրեսսիաների դասագրքում կարելի է ներառել։ Իրականում՝ այս արշավի… Կարդալ ավելին »

Հանդուրժողականներն ու Ոչմիթիզականները

Արցախում` Ակնայի (Սովետի ժամանակ Աղդամ)նախկին եղբայրական գերեզմանոցի տարածքում, մի խումբ հայերի կողմից հուշաքար է կանգնեցվել, ադրբեջանի ազգային հերոս` Աղդամի շրջանի հայերի դեմ կռվող զորքերի հրամանատար Նախիջևանիկի և շրջակա գյուղերի հայերին գլխատող և մարմինները խոշտանգող, այրող հրեշի` Բագիրով Ալահվերդի Թեմուր օղլու հուշաքարը: Ըստ հեղինակների բացման արարողությանը ներկա է եղել նաև Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Խանումյանը… Ավելին… Կարդալ ավելին »

Գոռ Երիցյանը հաղթեց Ալի Ֆունեկային` շարունակելով մնալ անպարտելի

Այսօր` հուլիսի 28-ին, Սոչիում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը: Կիսամիջին քաշային կարգում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ և տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը: Այսպիսով, հայ բնցքամարտիկը շարունակում է իր անպարտելիության շարքը: 7 մենամարտ՝ 7 հաղթանակ, որից 6-ը… Կարդալ ավելին »