Daily Archives: 27.07.2018

Սամվել Ալեքսանյանի կինը թաքցնում է ՊԵԿ-ից ստացվող 36 միլիոն դրամ վարձակալության գումարը

Hetq.am-ի փոխանցմամբ՝ պետական եկամուտների կոմիտեն Արարատյան մաքսատուն-վարչության` Նորագավիթում գտնվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան տարածքն արդեն վեց տարի վարձակալում է ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից։ Սակայն, պատգամավորի կինը տարիներ շարունակ թաքցրել է պետբյուջեից ստացվող իր այս եկամուտն ու գույքը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով այն չհայտարարագրելով։ Ինչպես «Հետք»-ին հայտնել են Պետական եկամուտներից կոմիտեից, պատգամավորի կնոջից 2012… Կարդալ ավելին »

Տեղի կունենա «Համայնքներում առկա խնդիրները, համայնքների հավասարաչափ զարգացման հնարավորությունները» թեմայով քննարկում

ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա «Համայնքներում առկա խնդիրները, համայնքների հավասարաչափ զարգացման հնարավորությունները» թեմայով քննարկում: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, ՀՀ կառավարության եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ:

Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ստեղծեն ավելացված արժեք. Վարչապետը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայազգի գործարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ: «Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել… Կարդալ ավելին »

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը. ուղիղ. azatutyun.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջորդությունը: Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ. դատարան է մտել հետնամուտքով: