Daily Archives: 27.07.2018

Ես գալիս եմ քեզ ու քո շուրջը եղած «չեկիստներին» և «կոմսոմոլներին» ձերբակալելու

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ՀՀ քաղաքացին պատմում է իր գլխին եկածի, իր ընտանիքի հետ կատարվածի և այս խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին: Ավելին տեսանյութում՝ Տեսանյութի աղբյուրը ՝ այստեղ

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին: Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետև անցել օրակարգային հարցերին:… Կարդալ ավելին »

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունը` «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ

Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։ Հենց այս գնահատականի նպատակով ձևավորվել և արդեն իսկ գործում է աշխատանքային խումբ, որն, անկասկած, հաջողությամբ կիրականացնի այն առաքելությունն, ինչի համար կոչված է, այն է՝… Կարդալ ավելին »

Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայտարարություն Ռեֆորմիստների կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ինչպես բազմիցս նշել ենք Հայաստանում պետք է չլինի ընտրովի արդարադատություն։ Խիստ կարևոր ենք համարում բոլոր գործընթացները լինեն բացառապես օրենքների և սահմանադրության շրջանակներում։Էմոցիոնալ դաշտ տեղափոխել այս ամենը կնշանակի վտանգել մեր պետականության և իրավական համակարգերի գոյությունը։ Անկախ համակրանքից և հակակրանքից… Կարդալ ավելին »

Հայաստանը այն երկիրը չէ,որ հանդուրժի 37 թվականի կրկնությունը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քայլերը պետք է բխեն բացառապես ՀՀ օրենքներից և ընտրովի արդարադատությունը պետք է բացառվի։ Հայաստանը այն երկիրը չէ,որ հանդուրժի 37 թվականի կրկնությունը։Քաղաքական դեմքերին սիրել չսիրելը շատ պայմանական է և դա տեղափոխել իրավական դաշտ հղի է լուրջ վտանգներով մեր պետականության համար։ Քոչարյանը մեր 2-րդ նախագահն է և կերտել է այսօրվա Հայաստանի և Արցախի… Կարդալ ավելին »

«Ռոբերտ Քոչարյանը թուրքից չի փախել, ձեզանից ո՞ւր պիտի փախներ». Էդուարդ Շարմազանով

«Առավոտը» գրում է. «Կառավարությունը հին ձեռքբերումների շարունակականություն է ապահովում ու վատը թողնում անցյալում, իսկ հեղկոմը քանդում ու մերժում է իրենից առաջ եղածը: Դժբախտաբար, ես տեսնում եմ ավելի շատ հեղկոմի, այլ ոչ թե կառավարության ձեռագիր»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց գործող իշխանության գործելաոճը ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Անձնական վրեժխնդրության միտումներն ու մոտեցումները վտանգավոր են մեր պետության համար:… Կարդալ ավելին »

Արամ Սարգսյանը նկատել է, որ իրեն ու Քոչարյանին նույն մեղադրանքն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն նույն մեղադրանքն է ներկայացվել, որը ժամանակին ներկայացվել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին։ Նա այս մասին գրել է «Facebook սոցիալական ցանցի իր էջում։ «Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ…Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը ևս մեկ անգամ… Կարդալ ավելին »

Հայտարարվել է բաց մրցույթ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար

Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անունից «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթի մասին։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1)գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում, 2)առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, 3)ցեղասպանագիտության ոլորտում գիտական… Կարդալ ավելին »

Արագաչափ սարքից ներքնազգեստ կախելու դեպքով Անուշ Լալայանի վերաբերյալ վարչական վարույթը կարճվել է.Hetq.am

«Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ, օրեր առաջ Սփյուռքի նախարարի օգնական նշանակված Անուշ Լալայանի վերաբերյալ «թավշյա հեղափոխության» օրերին հարուցված վարչական վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքը» տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից: Վարույթը կարճված է եղել մինչև Լալայանի`նախարարությունում պաշտոն ստանալը: Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին բողոքի ակցիայի շրջանակներում Անուշ Լալայանը Մաշտոցի պողոտայում տեղակայված արագաչափ սարքերից մեկից վարտիք էր… Կարդալ ավելին »

Հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հուլիսի 26-ին’ ժամը 20:45-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Ըստ Արցախի ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության` վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում… Կարդալ ավելին »