Daily Archives: 25.07.2018

Ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները. Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը: Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է նշանակում լինել Հայաստանի զինված ուժերի, հայոց բանակի սպա. դա նշանակում է… Կարդալ ավելին »

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Սերժ Սարգսյանն ինձ երբևէ հանձնարարական չի տվել». Ալիկ Սարգսյան

Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը խաբված է եղել, չի իմացել այն փաստերի մասին, որոնք այս օրերին բացահայտվում են, ու դրա համար վայր է դնելու մանդատն ու էլ չի զբաղվելու քաղաքականությամբ։ Հարցին՝ որպես ոստիկանապետ՝ չե՞ք փորձել պարզել այդ ամենը, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ ինքը, երբ ոստիկանապետ է եղել, պարզել… Կարդալ ավելին »

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՞….» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՞….» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Համացանցում տարածվել է «իրավական անգրագիտություն, թե՞…» վերտառությամբ հոդված, համաձայն որի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվում է իրավապաշտպանին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրել, պատճառաբանելով, որ վերջինիս նկատմամբ «…սահմանված է հսկողություն…»։ Հոդվածում վկայակոչվել է «ՀՀ Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետը, որում սահմանված են անձնագիրը… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հկ-ներ են հիմնադրվել. ուսհաստատությունների անձնակազմերին հորդորում են բողոքներ գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել, որոնք զանգահարում են տարբեր ուսումնական հաստատությունների անձնակազմերին եւ ուսանողներին, ասում՝ ինչ բողոքներ ունեք, եկեք, գրեք: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ փորձեց ստանալ անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը: Ի պատասխան` նա նշեց. «Իմ գործունեությունը եղել է չափից… Կարդալ ավելին »

Միքայել Ղարաքեշիշյանին 30 հազար ԱՄՆ դոլար գումար են նվիրել. դրամական միջոցները կազմում են 9 մլն 850 հազար և 85 հազար ԱՄՆ դոլար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանին նախորդ տարի 30 հազար ամերիկյան դոլար գումար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Հայտարարագրում մասնավորապես գրված է, որ նա այդ գումարը ստացել է նվիրատվության կամ օգնության կարգով: Սրանից բացի ունեցել է 3 միլիոն 949 հազար դրամի եկամուտ,… Կարդալ ավելին »

Ռուսաստանն ատամներ է ցույց տալիս. ինչպես փաստի առաջ կանգնեցրեց Հայաստանի նոր կառավարությանը

Հայաստանում հեղափոխական գործընթացների առանցքային, բայց սքողված կողմը Ռուսաստանն էր: Վերջինս, ի տարբերություն տարածաշրջանի մյուս հեղափոխությունների, այս անգամ ուղղակիորեն չմիջամտեց հայաստանյան իրադարձություններին, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ քայլ առ քայլ փորձում է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը Հայաստանում: Դատելով նախորդ փորձերից` դրա համար ոչնչի առաջ կանգ չի առնելու: Հեղափոխության օրերին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բանաձեւում էր, որ… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանն այս պահին Հայաստանում չէ, բայց հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս երկրում չէ, բայց հուլիսի 26-ին նա կներկայանա Հատուկ քննչական ծառայություն Մարտի 1-ի գործով հարցաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ իր վերջին հայտարարությունն ուժի մեջ է: «Գիտեք՝ այս պահին նա Հայաստանում չէ, բայց իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվել: Սրանից առաջ այն, ինչ հայտարարել… Կարդալ ավելին »

Վարորդի պնդմամբ, Սամվել Ալեքսանյանի մտերիմ «Նորագյուղցի Բոգոն» իրեն ծեծել է, հափշտակել բնակարանի գումարը․ հարուցվել է քրգործ

Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչել Երևանի կենտրոնական ավտոկայանի արդեն նախկին վարորդին, ով մոտ մեկ ամիս առաջ իրավապահներին հաղորդում է տվել իշխանափոխությունից առաջ՝ 2017-ի սեպտեմբերին իր հանդեպ տեղի ունեցած «հանցագործության» մասին։ Քրեական գործը հարուցվել է շորթման հատկանիշներով։ Միջքաղաքային երթուղու նախկին տաքսիստն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի ուզում հրապարակել իր անունը՝… Կարդալ ավելին »

«Արեգակ» ՈՒՎԿ-ի վարկային բաժնի պետը քաղաքացիների անունով վարկեր է վերցրել եւ փախել

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Հովիկ Գրիգորյանը: Նա պատմեց, որ առանց իր իմացության «Արեգակ» վարկային կազմակերպությունը իրեն եւ էլի շատ քաղաքացիների վարկերի երաշխավոր է դարձրել: Գրիգորյանի խոսքով, մոտ 2 տարի առաջ «Արեգակ» վարկային կազմակերպության Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի պետ Արսեն Մանուկյանը մոտ 20-25 հոգու անունով վարկեր է վերցրել իրենց կազմակերպությունից եւ այդ մարդիկ… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 33-ամյա տղան կրկին անգամ փորձել է բռնաբարել սեփական մորը

SAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ այսօր, հուլիսի 24-ին Արարատի մարզի քաղաքներից մեկի բնակիչ 51-ամյա Մ․Վ․-ն իր բնակության վայրի Ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա ապրիլին տանը, ննջասենյակում իր որդին՝ 33-ամյա Ա․ Խ․-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնի կերպով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․ Վ․-ն իրավապահներին հայտնել է, որ կատարվածի մասին… Կարդալ ավելին »