Daily Archives: 25.07.2018

Հայտնաքբերվել են չարաշահումներ Դիլիջանի ուսկենտրոնի շինարարական գործընթացում

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժին է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված՝ ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացի ուսումնասիրության արդյունքները՝ գործընթացում թույլ տրված չարաշահումների և կատարված հափշտակությունների վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ… Կարդալ ավելին »

Հայտբնաբերվել են խախտումներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարարն այսօր հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ըստ Արսեն Թորոսյանի, բուժում չստացած հիվանդների համար պետությունից 300 միլիոն դրամ է գանձվել։ Ասում են՝ վարչապետը հրահանգել է ուսումնասիրություններ կատարել ոչ միայն հիվանդանոցներում, այլև նախկինում տարբեր պատճառներով զինծառայությունից ազատված պաշտոնյաների զավակների գործերում: Ըստ լուրերի՝ այս օրերին… Կարդալ ավելին »

Բաց նամակ ՀՀ վարչապետին առերևույթ կոռուպցիայի վերաբերյալ

ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին   ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո պարոն վարչապետ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Սերժ և Ռիտա Սարգսյանների հոգեզավակ, ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ գնդապետ Վիտալի Ոսկանյանի նշանակման, նրա թաքցրած ունեցվածքի, ինչպես նաև անձնական միջոցների վերաբերյալ տեղեկություններ: Իմ տեղեկություններով, Վիտալի Ոսկանյանը հանդիսանում է Սերժ և Ռիտա Սարգսյանների ծանոթության միջնորդը: Շատ դեպքերում նրան դիտարկում են… Կարդալ ավելին »

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի և գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարանում է Հայաստանի համար թերագնահատել համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, քանի որ դա ոչ միայն հարաբերություններ է… Կարդալ ավելին »

Նախագահն այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաեւ ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին: Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, որից հետո հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող… Կարդալ ավելին »

Նախագահը ծանոթացել է «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի կառուցման աշխատանքներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի Աբովյան պուրակի հարեւանությամբ կառուցվող «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել կատարված աշխատանքներին: Մեծանուն գրողի որդու՝ Դավիթ Մաթեւոսյանի ուղեկցությամբ, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տարածքում: Դավիթ Մաթեւոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն եւ կարեւորել է բանկի ներդրումը հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր… Կարդալ ավելին »

Նախագահը հանդիպել է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը: Պատրաստակամություն հայտնելով… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վարչապետին զեկուցվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Նրանց բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելը մեզ համար… Կարդալ ավելին »