Daily Archives: 24.07.2018

Ռեֆորմիստների կուսակցություն

Գյուղատնտեսական քաղաքականություն Ռեֆորմիստների կուսակցությունը գյուղատնտեսական զարգացման ոլորտում ռազմավարական հիմնախնդիր է համարում պետական աջակցության ժամանակակից բոլոր մեթոդների ու մեխանիզմների կիրառումը և գյուղի սոցիալական խնդիրների լուծումը: Գյուղատնտեսական քաղաքականության բարեփոխումների առումով Ռեֆորմիստների կուսակցությունը առաջարկում է՝ Ստեղծել գյուղատնտեսության զարգացման իրատեսական հայեցակարգ ,արագ և հրատապ ռեժիմով այն կիրառել: Գյուղացիական տնտեսություններին հատկացնել արտոնյալ վարկեր և իջեցնել գործող վարկերի տոկոսադրույքները: Իրականություն դարձնել… Կարդալ ավելին »

Հարկայինը տեռորի է ենթարկում փոքր բիզնեսին. Ահազանգ ՓՄՁ-ից

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները վերջին օրերին ահազանգում են, որ հարկային մարմինները տեռորի են ենթարկում փոքր բիզնեսին՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանքներ սահմանելով: Գործարարները գրել են, որ 20 քմ օբյեկտներ ունեցողներին օրերս տուգանել են 600 հազար դրամով: Ըստ նրանց՝ ամեն օր տասնյակներով տուգանքներ են գրվում մարզերում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծված… Կարդալ ավելին »

3 բնակարան, 3 ավտոմեքենա, ջերմոց. Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի ունեցվածքը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի համար գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր ներկայացնելու պահանջ սահմանող դրույթը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի մեկին և պարտավորություն սահմանում մինչև 2019 թվականի մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հաշվի առնելով, որ քանի դեռ օրենքի այս դրույթը ուժի մեջ չի մտել, չեմ… Կարդալ ավելին »

Պահանջում ենք քրեական գործ հարուցել և պարզել Գարեգին 2-րդի դեմ հնչեցված մեղադրանքների իսկության հարցը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում էջ է բացվել, որտեղ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսսին մեղադրում են մանկահասակ երեխաներին պղծելու մեջ: Analitik.am-ը պահանջում է  իրավապահ մարմիններից ստուգել  կաթողիկոսին վերաբերող այս տեղեկության իսկությունը և անհրաժեշտության դեպքում հարուցել քրեական գործ, քանի որ հնչեցված է կոնկրետ մեղադրանք, որը ենթադրում է քրեական պատասխանատվություն: Տեղեկության սուտ լինելու դեպքում՝ պատասխանատվության ենթարկել այն տարածած անձին՝ որպես… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսին

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Հունաստանի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ:  Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը վշտակցություն է հայտնել հույն ժողովրդին և զոհվածների… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ Մամլո Հաղորդագրություն

Հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանի (ծնված 1999թ., 2018-1 զորակոչ, Սպիտակի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ևծառայակիցներին:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ  Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ… Կարդալ ավելին »

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ

Մի շարք լրատվամիջոցներ դիմել են ԱԳՆ՝ պարզաբանումներ ստանալու նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերաբերյալ։ Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետքէ հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին և շահագրգիռ անձանց։ Հաշվի առնելով, որ ոչ բոլորն… Կարդալ ավելին »