Daily Archives: 23.07.2018

ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը ոչնչացնում է հակառակորդի դիպուկահարին (տեսանյութ)

ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին: Վարձքդ կատար սիրելի կամանդիր Արշավիր Սուրենի ջան սա էլ ձեզ տղերքի կողմից լավագույն նվերը ձեր ծննդյան կապակցությամբ: Կեցցեն մեր հզորները…. Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից:

Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում

Հայաստանում անցկացվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 11-րդ բանակումին ներգրավված սփյուռքահայ երիտասարդները հուլիսի 22-ին հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ողջունելով և շնորհավորելով բանակումի մասնակիցներին Հայ մարմնակրթական ընդհանուր միության կազմավորման 100-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության, մասնավորապես, սփյուռքահայ երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում։ Պաշտպանական գերատեսչության… Կարդալ ավելին »

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Փանիկ համայնք

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին այցելել է Շիրակի մարզի Փանիկ համայնք: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել համայնքի զոհված ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորի շիրիմներին: Փանիկի համայնքապետարանում Դավիթ Տոնոյանը… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 22-ին կեսօրից հետո, 23-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3, 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 22-ին… Կարդալ ավելին »