Daily Archives: 21.07.2018

Մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Ռազմ Ինֆոի փոխանցմամբ՝ այսօր հուլիսի 21-ին «հայկական կողմի արձակած գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալիշով Սամեդ Անար օղլուն ( Alışov Səməd Anar oğlu) :Այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը: [Լրացում] Սամեդ Ալիշովը սպանվել է Ֆիզուլիի ուղղությամբ: Զինծառայողը Ադրբեջանի Գաբալայի շրջանի Միխլիգովաթ գյուղի բնակիչ էր, ծնված 1999 թ.: Ծառայության ավարտին մնացել էր 2 ամիս: Այս մասին… Կարդալ ավելին »

Բաքուն կրկին հոսանքազրկվել է

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, հուլիսի 20-ի երեկոյան դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը: Ժամեր անց միայն մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Թե որն է հոսանքազրկման պատճառը, այս պահին չի հստակեցվում: Սա Ադրբեջանում վերջերս գրանցված առաջին դեպքը չէ. Բաքուն, ինչպես նաև… Կարդալ ավելին »

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան

Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգային… Կարդալ ավելին »

Փաշինյանը պետք է զանգահարեր Պուտինին կամ Մեդվեդևին. Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Փանիկի միջադեպի մասին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության և այն տեղանքի բնակչության հետ, որի հարևանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի… Կարդալ ավելին »

Քաղավիացիայի նորանշանակ նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով: Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու… Կարդալ ավելին »