Հարկադիր կատարման ծառայություն է ներկայացել 1969 դիմում

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 2-ից 6-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1969 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 428 հեռախոսազանգի:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 16 բողոքի: 2018 թվականի հուլիսի 2-ից 6-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1279 քաղաքացի:

Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով