Daily Archives: 18.07.2018

Գեներալ Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով` պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ոստիկանության պետ: Նշենք, որ ժամանակին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել էր աշխատանքից, իսկ ներկա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դարձյալ հետ բերեց իրավապահ համակարգ: Մեր տեղեկություններով` Մելքոնյանի որդին հանրությանը հայտնի է սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելու… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին։ Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացման, էներգետիկայի եւ տրանսպորտի, մաքսային հարցեր։ Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ի… Կարդալ ավելին »

Ովքե՞ր են Մայր Աթոռից տեղեկատվություն դուրս բերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում: «Փաստի» տեղեկություններով, այս օրերին Մայր Աթոռում հատկապես անհանգստացած են երկու թեմայով. առաջինը արված վերլուծությունների արդյունքն է, ըստ որի ուշագրավ զուգահեռներ են ի հայտ եկել վերջին երեք ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Հայաստան կատարված մի քանի… Կարդալ ավելին »

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն. այն միակը չէ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում: Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը… Կարդալ ավելին »

ՀՅԴ-ն քաղաքապետի թեկնածու կունենա՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն որոշել է մասնակցել ոչ միայն ԱԺ արտահերթ ընտրություններին, այլեւ ակտիվորեն մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ չի բացառվում, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն կին լինի։ Ընդհանրապես կուսակցությունը որոշել է երկրի նոր իրողություններին համարժեք լինելու համար ամբողջությամբ երիտասարդացնել ամենածեր քաղաքական կուսակցության ընտրական ցուցակները»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա… Կարդալ ավելին »

Վաչագան Ղազարյանը քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել զինծառայությունից. նոր բացահայտումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձեւավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի` իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաեւ նման հին գործեր եւս: Ու դեռեւս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում… Կարդալ ավելին »

«Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « «Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված։ Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի: Ասել է թե, սարերի հետևում չէ այն օրը, երբ մայրաքաղաքի բնակիչը կրկին առիթ կունենա նոր ավագանի ընտրել: Ու թեև դեռ հստակ չէ, թե այդ ընտրությանը ո՞ր կուսակցությունները մասնակցության… Կարդալ ավելին »

Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների… Կարդալ ավելին »

Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը

Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Այս մասին Աճեմյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու… Կարդալ ավելին »