Daily Archives: 18.07.2018

Պավլիկ Մանուկյանի ցնցող հայտարարությունը…

«ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը»,- այսպիսի աղմկահարույց հայտարարությամբ է այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հանդես եկել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։ Այսքանով սակայն վերջինիս նորահայտ «բացահայտումները» չեն ավարտվել։ Պ. Մանուկյանը վստահեցրել է նաև, որ  Արմեն Բիլյանին մեկ այլ… Կարդալ ավելին »

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության ապահովման, արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար: Օրերս Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Նիկոլ Փաշինյանը վերջինիս է հանձնել Հայաստանի Հանրապետության անձնագիրը և համոզմունք… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին: «Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի հետ կլինի առավել ամուր: Իր հերթին, անվանի լողորդը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է… Կարդալ ավելին »

4news.am-ը միանում է ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալ ԶԼՄ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։ 1. Թավշյա հեղափոխության ընթացքում և մինչ օրս մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի կողմից այլակարծության, իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության քննադատության, առհասարակ՝ ընդդիմախոսների կարծիքի դեմ ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտը։ Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հատկապես սոցիալական ցանցերում… Կարդալ ավելին »

Օշականցի Գեւորիկի Toyota Prado-ն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. մեքենայում հրազեն է հայտնաբերվել (Ֆոտո)

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ՃՈ աշխատակիցները հուլիսի 17-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գեւորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան եւ Նարեկացի փողոցների խաչմերուկում։… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը հարցաքննվել է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների եւ բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, եւ այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: Ս. Օհանյանը… Կարդալ ավելին »

Ի՞նչ ունի փոխանցելու Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լևոն Տեր-Պետրոսյանի նախա­ձեռնությամբ կառավարական ամա­ռանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքա­կանությանն ու արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության «Ֆեյսբուքի» էջը: Հատկանշական է, որ հանդիպումը տե­ղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե,… Կարդալ ավելին »

ԴԱՀԿ-ն առգրավվել է «Ոսկու աշխար­հի» սեփականատիրոջ գույքը. նա դատարան է դիմել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամ­յանը ԴԱՀԿ-ի հետ կռիվ է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի հուլիսի 12-ին «Վաղարշ և որդիներ» կոն­ցեռն ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծա­ռայության: «Ոսկու աշխարհի» սեփա­կանատերը պահանջում է, որ դատա­րանը ԴԱՀԿ ծառայության՝ հուլիսի 3-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի, կազմված… Կարդալ ավելին »

Ռոզա Ծառուկյանը կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։ Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու եւ լուծելու են մարդկանց խնդիրները։… Կարդալ ավելին »