Daily Archives: 17.07.2018

Կոտրել են Տեր Վահրամի ֆեյսբուքյան էջն ու վիրավորական գրառում տեղադրել

«Հայ ձայն» լրատվականից տեղեկացնում են, որ կոտրել են Տեր Վահրամ քահանայի ֆեյսբուքյան էջը. Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ»,- գրում է Վահրամ քահանա Մելիքյանը։

Ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ, սակայն մարզպետն այդպես էլ դեպքի վայր չի այցելել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանական զինուժն օրերս կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ: Նկատենք, որ եթե Հայաստանի սահմանամերձ շրջաններից, օրինակ, Տավուշում երբեմն հաճախակիանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նույնը չես ասի Գեղարքունիքի մարզի մասին. այստեղ անհամեմատ հանգիստ է վիճակը: Ու հիմա Ջիլ գյուղում հնչած կրակոցներից հետո Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն այդպես… Կարդալ ավելին »

Նրանք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր է, նրան հանգիստ չի տալիս այն փաստը, որ առաջիկայում ստիպված է լինելու պատասխան տալ Մարտի 1-ի դեպքերի  համար: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից: Ըստ մեր… Կարդալ ավելին »

«Բացահայտումների հարցում պետք է զերծ մնալ 37 թվականի սինդրոմից»․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սեւանում. շաբաթ-կիրակի օրերին նա փորձում է այնտեղ թոթափել հեղափոխության ծանր հոգսը (շատերը վերջին «լայվի» ընթացքում նկատեցին նրա արեւայրուքը)։ Այդ նույն ընթացքում նրա ակտիվիստները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ «տրոյկաների» ֆունկցիա. խոսքը հատկապես ՔՊ-ականների մասին է, որոնք տեղերում սկսել են կիրառել հեղափոխական… Կարդալ ավելին »

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հետևում նշմարվում է ադրբեջանական հե՞տք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե այն, ինչ տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ զուտ ներեկեղեցական խնդրիր է, և առայժմ դուրս չի եկել եկեղեցու սահմաններից, չի դարձել հանրային հարց, հետևաբար, կառավարությունը չի կարող որևէ դիրքորոշում արտահայտել ու միջամտել: Սակայն, կան փաստեր, որոնք հուշում են՝ հակառակ իրավիճակի հետ գործ ունենք, որ խնդիրն այլևս միջեկեղեցական դաշտում չէ, և Հայ… Կարդալ ավելին »

«Բոլորիս որպես հանցագործ են նայում». ՊՆ-ում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը: Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք… Կարդալ ավելին »

Ովքե՞ր են քաղաքապետի թեկնածուները. ՔՊ-ն երեք թեկնածու է դիտարկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, եւ այսպիսի սցենարում ամենահավանակնն իհարկե արտահերթ ընտրություններն են: Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, առայժմ կարծես ուրվագծվում են միայն ԲՀԿ թեկնածուի անունը. ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը: «Ելք» դաշինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե… Կարդալ ավելին »

«Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար». Թրամփը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը Հելսկինկիի գագաթնաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ հետեւություններ», հուլիսի 17-ին հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Մենք խոսեցինք միջուկային սպառազինությունների չտարածման մասին, խոսեցինք Սիրիայի եւ մարդասիրական օգնության, ինչպես նաեւ եւս շատ բաների մասին»,- ասել է Թրամփը: «Մենք… Կարդալ ավելին »

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ 1. Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայությունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները: 2. Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ նորընտիր վարչապետը ազդարարեց բանակցային գործընթացքում Հայաստանի… Կարդալ ավելին »