Ամենօրյա արխիվներ: 16.07.2018

Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Այսօր հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել այնտեղ ապաքինվող երիտասարդների հետ: Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբշրջել է ամբողջ տարածաշրջանի համար բացառիկ այդ կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին:Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ Արմեն Մուրադյանը մասնավորապես նշել է, որ այն գործում է որպես ամբողջականվերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալականինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր: Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև կենտրոնում վերականգնողական բուժում ստացող նախկին զինծառայողների հետ: Պաշտպանականգերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համարև արագ ապաքինում մաղթել: Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբշրջել է ամբողջ տարածաշրջանի համար բացառիկ այդ կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին:Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ Արմեն Մուրադյանը մասնավորապես նշել է, որ այն գործում է որպես ամբողջականվերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալականինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր: Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև կենտրոնում վերականգնողական բուժում ստացող նախկին զինծառայողների հետ: Պաշտպանականգերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համարև արագ ապաքինում մաղթել:

Արևմուտքում վստահ չեն՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ռուսական պրոյեկտ չէ

«Արևմուտքում որոշակի զգուշավորություն կա, դեռևս վստահ չեն՝ արդյո՞ք Փաշինյանը կարող է շատ լուրջ բարեփոխումներ իրականացնել, և արդյո՞ք ռուսական պրոյեկտ չէ:  Պետք է հաշվի առնել նաև եվրոպական բյուրոկրատիայի գործոնը, նրանք 2 ամսվա մեջ չէին կարող լուրջ որոշումներ կայացնել Հայաստանին գործնականում աջակցություն ցույց տալու համար : Նիկոլ Փաշինյանը ամեն օր պետք է շատ լուրջ բարեփոխումներ իրականացնի, որպեսզի… Կարդալ ավելին »

Նոր բացահայտումներ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մասին

Նախօրեին Գնդեվանք կատարած  այցի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ավտոմեքենայի շրջափակումը ցնցել է ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի հասարակությանը: Սկսեցին հնչել այնպիսի կարծիքներ, որ Վեհափառի հրաժարականը պահանջող նախաձեռնության գործողությունները վերածվել են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի: «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մասին նոր բացահայտումներ են ի հայտ գալիս, այդ թվում նախաձեռնության երկու առաջնորդների՝ հայր Կորյուն աբեղա Առաքելյանի և պատմաբան Գևորգ Յազչյանի մասին, ով ստանձնեց ակցիաների կազմակերպման դերը Կարեն Պետրոսյանի՝ Գյումրու   ​​տնտեսագիտական ​​համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոկատար նշանակվելուց հետո : Ըստ համացանցում տեղ գտած հրապարակումների՝ երկու գործիչների կենսագրության մեջ մերձավորարևելյան հետք է նկատելի: Այսպիսով, պատմաբան Գևորգ Յազչյանը, համաձայն այդ հրապարակումների, ամուսնացելէ թրքուհու հետ, բացի հայկական անձնագրից ունի նաև թուրքական անձնագիր՝ Յազչօղլուազգանվամբ: Հայր Կորյուն աբեղա Առաքելյանին կասկածում են նրանում, որ Դամասկոսի հայ համայնքում իր ծառայության ընթացքում սերտ կապեր է ունեցել իսլամիստական ​​խմբերի հետ, անգամ թլպատվել… Կարդալ ավելին »

Հուլիսի 16-ի աստղագուշակ

Խոյ: Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը: Այո, ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայիք, ստիպված եք հարմարվել բավականին անցանկալի հանգամանքների: Բայց դուք չեք կորցնում վստահությունը, որ իրավիճակը կարելի է փոխել: Դուք իրավացի եք: Պարզապես պետք է համբերատար լինել, որովհետև օրվա երկրորդ կեսին ամեն ինչ կսկսի հարթ ընթանալ: Գնումներ կատարեք երեկոյին… Կարդալ ավելին »

Աբսուրդ է, որ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկի տարածքում հանքարդյունաբերություն ձևավորվի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակով: Ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով տրվող հարցերին՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ խնդրին լուծում ի վերջո կգտնվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ թե նրա համար, որ կարծում եմ, որ… Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր քաղաքական գործիչ` իշխանական լինի կամ ոչ իշխանական, նա ընդդիմադիր գործիչ է. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ին առնչվող անձանց կատարած չարաշահումների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ: -Պարո՛ն Սահակյան, վերջին օրերին Սերժ Սարգսյանի եղբայրներին ու նրանց զավակներին առնչվող քրեական գործեր հարուցվեցին չարաշահումներ բացահայտվելուց հետո: Արդյոք սա քննարկվե՞լ է կուսակցության ներսում: Տեղյակ չէի՞ն եղել այդ խնդիրներից: -Ես կարծում եմ` եթե… Կարդալ ավելին »

Հետախուզվողը 9 տարի անց ներկայացավ կամավոր

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 14-ին՝ ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Սուրիկ Ա.-ն, որը 2009 թ. փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը): Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը՝ բժշկական կենտրոնում

Հուլիսի 14-ին՝ ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերել են 1964 թ. ծնված Մերուժան Գ.-ին, որը հունիսի 22-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Կողոպուտի փորձը): Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բագրատաշենի ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ Տուապսե քաղաքում գողություն կատարողին

Հուլիսի 14-ին` ժամը 23.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Թովմաս Ա.-ն, որը 2018թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի «Վ» կետի մեղադրանքով /գողություն/: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: