Daily Archives: 15.07.2018

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ պրն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո վարչապետ, Մենք՝ մարտական ծառայություն անցած վիրավոր զինծառայողներիս, մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում օրերս համացանցում հայտնված տեսանյութում առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի կողմից թույլ տրված անհարգալից ձևակերպումների կապակցությամբ: Հարցը հատկապես սրվում է, երբ նման անպատասխանատու արտահայտություններ թույլ են տալիս պետական ապարատի ներկայացուցիչները, և չեն արժանանում պատշաճ գնահատականի իրենց… Կարդալ ավելին »

Լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի… Կարդալ ավելին »

Որտեղ է պետությունը, ուր է իշխանությունը. հավաքական անպատասխանատվություն Հայ եկեղեցու հանդեպ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից և ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Facebook-ի իր էջում երեկ ուշ երեկոյան գրել էր Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների նրանց պահվածքը հատել է… Կարդալ ավելին »

Որոշ մարդիկ՝ ամենամեծ դերակատարությունն են ունեցել անօրինականության մեջ, բայց նստած են տանը. ՀՀԿ–ական պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը  գործող իշխանության քայլերում վենդետայի տարրեր է տեսնում։ NEWS.am–ի հետ զրույցում  պատգամավորն ասաց՝ երկրում տիրող անօրինականությունների իրական մեղավորները գտնվում են իրենց տներում եւ իշխանության թիրախում չեն։ Տիկին Աճեմյան, հեղափոխությունից հետո տարբեր քրեական գործերով ճաղերի հետեւում են հայտնվել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մերձավորներն ու ՀՀԿ իշխանության ներկայացուցիչները։  Ձեր գնահատմամբ՝ երկրում արդարադատությո՞ւն է հաստատվել,… Կարդալ ավելին »

Ո՞վքեր են Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը և որքա՞ն գույքահարկ են վճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաների ու այլ մեծահարուստների շքեղ առանձնատների ու բնակարանների մասին հարապարակումների պակաս երբեք չի եղել։ Մենք արդեն մեկ առ մեկ գիտենք, թե հատկապես մայրաքաղաքում գտնվող որ շքեղ առանձնատունը կամ օբյեկտը ում է պատկանում, եթե անգամ այն իր անունով չի գրանցված: Մենք երբեմն ուսումնասիրում ենք այն միջոցները, որոնցով կառուցվել են այդ տները և… Կարդալ ավելին »

Փաշինյան Նիկոլը կործանեց «Հայաստան» հիմնադրամը, որպեսզի արտասահմանյան բոլոր դոնորները վճարեն իր կնոջ հիմնադրամին

Բոլորս հիշում ենք, թե ինչ կատարվեց «Հայաստան» հիմնադրամի հետ (տնօրենը հիմնադրամի քարտից փող էր քաշել ու կազինո խաղացել, բայց հետո իր անձնական միջոցներից վերականգնել է հիմնադրամի գումարը և խուսափել քրեական պատասխանատվությունից): Նաև հիշում ենք, թե ինչ կատարվեց դրանից մի քանի օր անց (Փաշինյան Նիկոլի կինը հիմնադրամ բացեց` մեծ հավակնություններով): Հիմա, կարծում եմ, բոլորդ կտեսնեք այս… Կարդալ ավելին »

Երկարատև ծառայողական ստաժ ունեցող սպաների բաց նամակը վարչապետին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաց նամակ Բարև Ձեզ հարգարժան պարոն վարչապետ: Ճիշտն ասած առավելագույնս ցանկացել ենք տեղի չտալով էմոցիաներին շարադրել մեր դիմումը: Հավատացեք, հոգեբանորեն և անարդարացիության դաժան հետևանքներից տուժած բազմաթիվ զինծառայողների և նրանց ընտանիքների (մայր, հայր, կին, երեխաներ, ինչու չէ` քույր, եղբայր) մեծ խմբի կողմի համաձայնությամբ է գրվել այս նամակը: Սկսենք երևի նրանից, որ մեր… Կարդալ ավելին »