Daily Archives: 14.07.2018

Հուսով եմ՝ Աստծո ողորմած կամքով նրանք կհանդարտվեն. Գարեգին Բ

Մայր Աթոռում Գարեգին Բ-ին դիմավորեցին նրա «աջակիցները»: Կաթողիկոսը նրանց պատմեց այսօրվա միջադեպի մասին, երբ ցուցարարները շրջափակել էին իր մեքենան. «Ստիպված մի որոշ հատված քայլեցինք, մինչև հասանք ոստիկանների ու քաղաքային իշխանության մեքենաներին ու արդեն այստեղ ենք: Հուսով եմ՝ Աստծո ողորմած կամքով նրանք կհանդարտվեն, իսկ մենք պետք է բնականոն կյանքը շարունակենք՝ մեր օգտակարությունը բերել եկեղեցուն»:

«Գարեգին Բ-ն շրջափակված է Վայոց Ձորում, նրան վտանգ է սպառնում». Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է. Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը: «Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով եւ քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր պետին… Կարդալ ավելին »

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում

Երեկ՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական… Կարդալ ավելին »

Աշտարակի քաղաքապետի ավտոմեքենան տեղափոխվեց տուգանային հրապարակ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ոչ ավել, ոչ պակաս, եղել է Ատարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ… Կարդալ ավելին »

Փոխվարչապետի խոսնակի կարծիքով Ռոբերտ Աբաջյանը մանկահասակ դեմքով տղա է, ով երևի չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում.(տեսանյութ)

«Ինձ թվում է, որ այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել: Ռոբերտ Աբաջյանի և մյուսների անունները շատ են շահարկում»,-Սիվիլնեթի եթերում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսնակ Կարպիս Փաշոյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հերոսների պատկերներով փողոցային գրաֆիտիներին: Փաշոյանի խոսքերով, Աբաջյանը մանկահասակ դեմքով տղա է, որը երևի բան չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում . «Եվ… Կարդալ ավելին »

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՀԱՅՐԱԿԱՆ ՏԱՆԸ

Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ-լեյտենենտ Արթուր Աղաբեկյանի հայրական տանը խուզարկություն են կատարել։ Այս մասին տեղեկանում ենք իր ֆեյսբուքյան էջից։ Գրառումն ամբողջությամբ․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ»… Կարդալ ավելին »

Ո՞վ է փորձում ծածկադմփոց անել այս գործը.

«Հրապարակ»-ը գրում է. Հեղափոխությունից հետո նոր իշխանության հիմնական գործառույթն աղմկահարույց գործեր բացահայտելն է: Յուրաքանչյուր բացահայտում դառնում է ԶԼՄ-ների եւ հասարակության ամենաքննարկվող թեման: Եվ այս ֆոնի վրա զարմանալի է, որ որեւէ խոսք չկա ՀՀ ՊԵԿ օպերատիվ վարչության կողմից «Տորտինի Արմենիա» ընկերությունում մի քանի օր առաջ բացահայտված լուրջ իրավախախտումների մասին: Բանն այն է, որ այս ընկերությունը, որը… Կարդալ ավելին »

«ԺԱՄԱՆԱԿ». ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎԱՃԱՌԵԼ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԵՒ ԼՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին եւ լքել Հայաստանը։ Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները եւ ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ… Կարդալ ավելին »

«ՓԱՍՏ». ՍԱՄ­ՎԵԼ ԱԼԵՔ­ՍԱ­ՆՅԱ­ՆԸ ԲԱՐՁ­ՐԱՑ­ՆՈՒՄ Է ԳՆԵ­ՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով: «Էս էլ հեղափոխության օգուտը: Սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում»,-կեսլուրջ-կեսկատակ ասում էր մեր զրուցակիցներից մեկը: Սակայն պարզվում է, որ… Կարդալ ավելին »