Daily Archives: 13.07.2018

Բնակարանային գողությունը ձախողվեց

Հուլիսի 12-ին՝ ժամը 02.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ հարևանի տնից փորձել են գողություն կատարել, ինքը փախուստի պահին բռնել է գողերին, սակայն նրանք իրեն հարվածել են և փախել «Մերսեդես» մակնիշի մեքենայով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն… Կարդալ ավելին »

Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Սարգիս Քեհեյանի «Բարոյագիտություն» աշխատությունը: Գիրքը փիլիսոփայական ակնարկներով համառոտ ներկայացնում է բարոյագիտական մտքի համապատկերը: Երկն ունի հանրագիտարանային բնույթ, ինչի շնորհիվ ընթերցողը կարող է ընդհանուր պատկերացում կազմել բարոյագիտական մտքի զարգացման հիմնական փուլերի, նշանավոր բարոյագետների ուսմունքերի, բարոյագիտական տեսությունների, բարոյագիտության… Կարդալ ավելին »

Հանդիպում ուխտավորների հետ

Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արաբկիրի նորակառույց եկեղեցու համայնքի ուխտավորների հետ, ովքեր Մայր Աթոռ էին այցելել առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ, որ Արաբկիրի համայնքն արդեն ունի եկեղեցի, որի օծումը տեղի կունենա առաջիկայում: Ուխտավորների հետ զրույցում… Կարդալ ավելին »

«Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը կալանքից ազատ արձակվեցին

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը կալանքից ազատ արձակվեցին։ Դատավորը Թորոսյանին ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց, իսկ Վարդան Գերավետյանին՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց։ «Սասնա ծռերը» 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու յուրաքանչյուր ծախսված դրամի համար». Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվեց երեկ երեկոյան։ Հիմնադրամը, ըստ Աննա Հակոբյանի, դառնալու է հարթակ բոլոր այն կարևոր խնդիրների լուծման համար, որոնք մինչ այս չեն ստացել լիարժեք լուծում։ «Մենք փորձելու ենք համատեղ ուժերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և… Կարդալ ավելին »

Թալիշցի աղջիկը թեև վախենում է, բայց շատ կցանկանար հարազատ գյուղում ապրել

Թալիշցի Խաչատրյանների տանը դեռ 2016 թվականի օրացույցն է փակցված: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նրանց ավերված և թալանված տանն այդ օրացույցն ընտանիքի ավագ դուստրը՝ Աշխենը գտավ։ 27-ամյա աղջիկն օրերս այցելել էր հայրենի տուն։ Ասում է՝ հաճախ էր երազում տեսնում, կարոտել է գյուղը, իրենց տունը։ Բայց երազում տունը բարվոք վիճակում էր․ «Երազումս սենց չէի տեսնում, սարքած էր,… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը հուլիսի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաթթի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։ Խոսրով Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի դիվանագիտական գործունեությունը մեր երկրում, կարեւորել նրա ներդրումը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում։ Պատգամավորը կարեւորեւորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ այս… Կարդալ ավելին »

Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների առավել խորացմանը: Քննարկվել են խորհրդարանականների փոխայցերի ակտիվացմանը եւ տարբեր ոլորտներում կապերի աշխուժացմանը վերաբերող… Կարդալ ավելին »

«Բռնությունը եւ զենքը երբեք չեն կարող լուծել մարդկության խնդիրները». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին: ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկին եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկին: Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել… Կարդալ ավելին »