Daily Archives: 10.07.2018

Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ, հարուցվել է քրեական գործ.

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն իսկզբանե հայտարարում էին, թե պահանջում են Հայոց Կաթողիկոսի հրաժարականը և մեղադրանքներ էին հնչեցնում Վեհափառի հասցեին, սակայն այժմ նրանք բացահայտեցին, որ առհասարակ խնդիր ունեն Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցի հետ: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանն՝ ընդգծելով, որ արդեն ի հայտ են գալիս անվտանգության խնդիրներ: «Այս խումբը՝ խախտելով եկեղեցում գործող կարգապահական կանոնները,Դիվանատան պահակին մի կողմ հրելով, մուտք է գործել փակ տարածք:  Այդ օրը մենք Դիվանատանը ժողով  էինք անցկացնում, երբ աղմուկ լսեցինք, և դա այն դեպքում, երբ  Վեհարանում երբեք աղմուկ  չի լինում:  Դա Կաթողիկոսի աշխատակազմի, քարտուղարության տարածքն է, այնտեղ մարդիկ աշխատում են: Դուռը բացեցինք և տեսանք, որ խմբի անդամները լցվել են միջանցքում ու փողոցային խոսքերով, փողոցային կեցվածքով գոռգոռում են: Ես նույնիսկ չգիտեմ՝ ի՞նչ անուն տալ այդ մարդկանց, ինչպե՞ս բնութագրել կատարվածը: Ու եթե ի սկզբանե տպավորություն կար, որ Կաթողիկոսին են ուղղվածնրանց  մեղադրանքները, ապա իրենց պահվածքով բացահայտեցին, որառհասարակ հայ եկեղեցու նվիրապետական կառույցի հետ խնդիր ունեն»,-նշեց Սրբազանը:  Նա հիշեցրեց, որ խմբի անդամները հայ եկեղեցու վերջին երեք կաթողիկոսներին՝Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին և Գարեգին Բ-ին անվանեցին «КГБ»ի գործակալներ, ու հայտարարեցին, թե նրանք կաշառքով են ընտրվել: «Կաթողիկոսի ընտրություննիրականացվում է Ազգային եկեղեցական ժողովի միջոցով:  Այսինքն, այս հայտարարությամբ նրանք ոչ միայն կաթողիկոսներին հանցագործ համարեցին, այլև ամբողջ եկեղեցական ժողովի անդամներին անվանեցին կաշառակերներ: Ամեն՝ 15 հազար հայի ներկայացնում է մի պատգամավոր, ու ստացվում է, որ ըստ այս խմբի՝ ազգային եկեղեցական ժողովի անդամները, ովքեր ներկայացնում են ամբողջ հայությունը, կաշառված են, ազգի դավաճան:  Երկրորդ, այս խմբի եկեղեցաբանական ընկալումը տարբերվում է մերառաքելական եկեղեցու ընկալումներից: Այս շրջանում նրանք հոդվածներ էինգրում իրենց կայքում, նշելով, որ իբր թե կարթողիկոսություն չի եղել հայ եկեղեցում, և կաթողիկոսն ընդամենը եպիսկոպոսներից մեկն է: Այսինքն,նրանց եկեղեցաբանական, նվիրապետական կարգի մոդելը բողոքական մոդել է հիշեցնում: Սարկավագ, երեց, եպիսկոսպոս. նրանք ընդունում են այս երեք նվիրապետական աստիճանները և մերժում կաթողիկոսական իշխանությունը, ինչն ընդունված է ավանդական բոլոր եկեղեցիներում:  Սաբողոքական եկեղեցու եկեղեցաբանական դրույթ է:  Այսինքն,նրանց խնդիրըԿաթողիկոսի հրաժարականը պահանջելը չէ,նրանց խնդիրը հայ եկեղեցին կազմաքանդելն է»,- նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:     Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության  շարքերում տարբեր տարրեր են նկատվում: «Նախ կա աղանդավորական տարր, դա մարդկանց մի խումբ է, որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորական ազդեցության տակ, ու դա իրականություն է: Կա նաև մեկ այլ խումբ, որը ևս բացահայտվել է. սրանք այն մարդիկ են, որոնք փոխկապակցված են Սորոսի հիմնադրամի հետ: Նրանք սնվում են դրամաշնորհներից ու իրականացնում են հատուկ պատվեր եկեղեցու դեմ:  Եթե ի սկզբանե այս ամենը տեսանելի չէր, ապա հիմա արդեն ամբողջությամբ տեսանելի է, մանավանդ, երբ սփյուռքն իր ձայնը բարձրացրեց ու ասաց, թե ի՞նչ վտանգներով է հղի այս գործընթացը և դեպի ո՞ւր է տանում այն՝ պատկերն արդեն ամբողջությամբ գծագրվեց»,- ասաց Սրբազանը:  Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նաև նկատեց, որ Դիվանատուն ներխուժած անձինք պատրաստ են ամեն տեսակ գործողությունների ու շանտաժի. «Երբ նրանք ներխուժեցին, ի դեպ, ինչին անձամբ եղա ականատես, նրանից ոմանք… Կարդալ ավելին »

Արցախում առկա իրավիճակը երկար շարունակվել չի կարող. Վիտալի Բալասանյան

Այն իրավիճակը, որն այսօր առկա է մեր հասարակության մեջ, երկար շարունակվել չիկարող, և լոզունգների փոխարեն` պետք է գործնական քայերի գնալ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Ինչպես մարտադաշտում, այնպես էլ քաղաքական դաշտում, խնդիրը պետք է հստակ լինի, այլապես պարտությունն անխուսափելի է: Հենց այս գիտակցումով թե՛ ի պաշտոնե և թե՛որպես մեր երկրի մտահոգ քաղաքացի` նախաձեռնեցի հանդիպումների շարք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների և հանրային մեծ հարգանք ունեցող գործիչների հետ: Նրանց հետ քննարկելով իրավիճակից դուրս գալու ուղիները` եկանք այն եզրահանգման, որ պետք է ստեղծել հանրային հարթակ և մի սեղանի շուրջ փոփոխությունների կողմնակից բոլոր ուժերի, մտահոգ քաղաքացիների, խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայցուցիչների հետ քաղաքակիրթ պայմաններում քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»,- ասել է Վ. Բալասանյանը՝ նշելով որ քննարկումների համար որպես ոչ պաշտոնական վայր ընտրվել է «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը: Խոսելով հանրային հարթակում կայացած երեք հանդիպումների արդյունքների մասին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ հիմնական քննարկումը անցկացվել է Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարի շուրջ, որը լիազորված կլինի հանրային խնդիրներին օպերատիվ արձագանքելու և դրանք իշխանությանը ներկայացնելու օրինական ուժով: Վ. Բալասանյանը նշեց, որ ուրախ է արձանագրել, որ բոլոր հանդիպումների ժամանակ մասնակիցները երկրի ներքին կայությունը առաջնային են համարել՝ որպես պայքարի միջոց դիտարկելով քաղաքակիրթ մեթոդները: «Հուլիսի 9-ի հանդիպման ընթացքում քննարկվել է Հանրային խորհրդի կարգավիճակի երեք տարբերակ՝ Հանրապետության Նախագահին կից, օրենքով ամրագրված և հասարակական հիմունքներով գործող անկախ մարմին: Հաշվի առնելով, որ Խորհրդարանը ունի փորձագիտական ծառայություն՝ առաջարկել ենք նշված երեք տարբերակները ուսումնասիրել և Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխանող նախագիծ մշակել»,- նշել է Վ. Բալասանյանը և ընդգծել, որ ձևավորվել է նոր օրակարգ, որը համարժեք արձագանք է պահանջում: Այն հարցին, թե արդյո ՞ք բոլորն են ընդունել հանրային հարթակի հանդիպումների հրավերը, Վ. Բալասանյանն ասաց, որ հրաժարվել են մասնակցել «Ազգային վերածունդ» ընդդիմադիր կուսակցությունը, «Արցախյան զարթոնք» և «Լույս Արցախին» շարժումների մասնակիցները՝ այն հիմնավորմամբ, որ դեմ են Նախագահ Սահակյանի պաշտոնավարմանը: Վ. Բալասանյանը նշեց նաև, որ հանրային հարթակը բաց է, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրավիճակի հետկապված առաջարկներ ներկայացնել, կարող են մասնակցել այդ հանդիպումներին:

Արցախի նախագհն այցելել է մարտական դիրքեր

Այսօր հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել սահմանագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավմանուղղությամբ իրականացված աշխատանքներին եւ դրված խնդիրների լուծման ընթացքին: Այս մասին տեղեկացնումեն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից:Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը,պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները հանելու վերաբերյալ լուրերը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այնմասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայիդեսպանատունը հաղորդագրություն է տարածել: «Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանինզենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ է»,- ասված է հաղորդագրության մեջ: «Интерфакс-Азербайджан»-ն ավելի վաղ գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:     Haydzayn.am

«Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ

«Բլոգնյուզ» կայքի խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը «Կիրակնօրյա Междусобойчик Կոստյայի հետ #08» յութուբյան թողարկման ընթացքում հայտարարել էր, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել «թավշյա հեղափոխությանը»։ «Ի դեպ, այդպիսի կարծիք ունենալու բավարար հիմք է հանդիսանում նաև իշխանությունների կարդային նշանակումը, օրինակ՝ «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներից։ Երևի ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սկսած ակտիվի տրամադրմամբ,… Կարդալ ավելին »

Նոր զարգացումներ Մարտի 1-ի քննության գործում

1in.am: Մարտի 1-ի թեմայով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ Քոչարյանն իսկապես անհանգստացած է խնդրով: Գործնականում պաշտոնաթողությունից հետո նա երբեք չի ունեցել հերթապահ կամ պատահական հարցազրույցներ, և դրանք հնչել են այն ժամանակահատվածներում, երբ Ռոբերտ Քոչարյանը զգացել է դիրքային կամ այլ կորստի վտանգ: Կամ էլ եղել է իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն: Այս դեպքում, իհարկե, հիշեցնելու կարիք չկար,… Կարդալ ավելին »

Ինքնահրկիզման փորձ վարչապետի նստավայրի մոտ

Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը: «Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին,… Կարդալ ավելին »

Աշխատանքի է ընդունել և յուրացրել աշխատավարձերը

Հուլիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Նախապատրաստվում են նյութեր:

Վիճաբանություն, հայհոյանքներ, ծեծ՝ անխուսափելի բացահայտումով

Հուլիսի 8-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1960 թ. ծնված Ադիբեկ Ս.-ին ատրճանակի նմանվող առարկայով հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու մասին: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Արման Հ.-ն, որը հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Կարճաղբյուր գյուղի հարակից լճափնյա… Կարդալ ավելին »