Daily Archives: 09.07.2018

Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի փաստաբանը մեկնաբանություն է արել

«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Ֆերոյանը պարզաբանել է երեկվա միջադեպը՝ կապված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված միջադեպի վերաբերյալ․ «Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ առկա են շատ… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանին հանձնարարել եմ գնալ տուն և այնտեղ սպասել իր ճակատագրի վերաբերյալ որոշմանը. Ռոբերտ Քոչարյան

Yerevan.today-ը զրուցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ – Պարոն նախագահ, վերջին օրերին «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա: – Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի… Կարդալ ավելին »

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. պաշտոնական

Հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին նա հայտնել է երևանցիներին ուղղված իր ուղերձում։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել… Կարդալ ավելին »

Եմենի պատասխանը ԱՄՆ-ին

Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի ղեկավարն ասել է.«Եթե ԱՄՆ-ն բավարար փաստեր ունենար առ այն, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Եմենին, էլ հոլիվուդյան ցուցադրության կարիքը չեր ունենա»: Կիրակի օրը Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին հավելել է. «Սաուդական ագրեսոր կոալիցիան Եմենի նկատմամբ իր ոտնձգությունը արդարացնելու համար օգտագործում է Իրանի կողմից Եմենի բալիստիկ հրթիռները… Կարդալ ավելին »

Հուլիսի 9-ի աստղագուշակ

Խոյ: Այսօր փորձեք միայնակ մնալ, հավաքել, կարգավորել մտքերը: Վերջին ժամանակներս դուք կարծես կորցրել եք մենակ մնալու սովորությունը: Ցուլ: Այսօր դուք ստիպված կլինեք առճակատվել ոմանց հետ, ձեր ճշմարտացիությունը պաշտպանելու համար: Դա մի փոքր բարդ կլինի, բայց ոչ անհնար: Երկվորյակ: Այսօր փորձեք լսել ձեր ներքին ձայնին, հետո որոշումներ կայացնել: Որքան էլ տարօրինակ թվա, ներքին ձայնը այսօրվա ձեր… Կարդալ ավելին »

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԵԿԵԼ, ՆՍՏԵԼ ԵՆ ՄԵՐ ՊՈՍՏԵՐՈՒՄ, Ո՞Վ Է ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ

Արարատի մարզի Զանգակատուն գյուղը հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ահազանգեցին Զանգակատան ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Ժորա Մկրտչյանն ու ծնունդով Զանգակատուն գյուղից պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը։ Արմեն Կարապետյանը նշեց, որ սահմանամերձ գյուղը 25 տարուց ավելի գտնվում էր խաղաղ վիճակում, լարվածություն չկար սահմանին։ Պատկերը, սակայն, կտրուկ փոխվել է այս տարվա հունվարին։… Կարդալ ավելին »

Թուրքիայում աշխատանքից զրկվել է ևս 18500 մարդ

Թուրքիայում արտակարգ իրավիճակին վերջ տալու շեմին այդ երկրի կառավարությունը մի հրամանագրով Գյուլենական ցանցի հետ կապ ունենալու մեղադրանքով աշխատանքից զրկել է ավելի քան 18500 կառավարության աշխատակիցների: Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, կառավարության պաշտոնական մամուլում հրապարակած հրամագրի համաձայն Թուրքիայի կառավարությունը աշխատանքից զրկել է կառավարության 18 հազար 632 աշխատակիցների: Նրանցից 6 հազար 152-ը ոստիակության աշխատակիցներ են եղել: Անկարան 2016թ.… Կարդալ ավելին »

Զարիֆի ցավակցությունը Վատիկանի նախկին արտգործնախարարի մահվան առիթով

Վատիկանի իր պաշտոնակցին հղած ուղերձում, Իրանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել կրոնների երկխոսության պապական խորհրդի նախագահ, Վատիկանի նախկին արտգործնախարար՝ կարդինալ Ժան Լուիզ Թուրանի մահվան կապակցությամբ: Երկուշաբթի օրը, Վատիկանի արտգործնախարար՝ արքեպիսկոպոս Փոլ Գալագերին հղած ցավակցական ուղերձում ասել է.«Հանգուցյալ կարդինալ Ժան Լուիզ Թուրանը կրոնական նախապաշարմունքներից, ծայրահեղությունից ու տգիտությունից հեռու մտավորական էր և երկկողմ ու միջազգային նիստեր կազմակերպելով, կարողացավ… Կարդալ ավելին »

Ինքնասպան է եղել հանրությանը հայտնի «Գազի Կոլյան».

Այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի… Կարդալ ավելին »