Daily Archives: 07.07.2018

Հրանտ Եպիսկոպոսյանը՝ «Մուլտի գրուպ»-ի անվտանգության ծառայության ղեկավար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք… Կարդալ ավելին »

Երիտասարդ նախարարի ունեցվածքը. բանկային հաշվին 4500 եվրո է առկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարը կառավարական պորտֆելը վերցնելու պահին որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 4 հազար 500 եվրո: Իսկ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ, չի ունեցել: Հայրապետյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում… Կարդալ ավելին »

Լիսկայի մտրակին սովոր սյունեցիները զարմացած են. «Շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը եկել և մեզ հետ խոսում է». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից: Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի և մեզ հետ խոսի»: Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան: «Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,-… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդրել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործմանը, քանի որ աշխատանքների 80 տոկոսը արված է: Փաշինյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանը… Կարդալ ավելին »