Daily Archives: 06.07.2018

«Բայց որոշ դեպքերում գործելակերպի ցինիզմից ցնցված եմ».Նիկոլ Փաշինյան

«Մեր մտքից պետք է արմատախիլ անենք Հայաստանից հեռանալու մոտեցումը»,- այսօր Արենիում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Հայաստանի արտագաղթած բոլոր հայերին կոչ արեց վերադառնալ Հայաստան, աշխատատեղեր բացել. «Ես կարող եմ երաշխավորել, որ բոլոր ներդրումներն անվտանգ են 100 տոկոսով։ Որևէ մեկը չի համարձակվի խլել նրանց բիզնեսը։  Այնպես որ, մենք սպասում ենք ձեր արձագանքին»։ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի… Կարդալ ավելին »

«Ժողովուրդը գտնվում է իր զգացմունքների ու չափազանցրած սպասումների գերության մեջ, իսկ վարչապետը դառնում է սեփական հանրաճանաչության բանտարկյալը». Արեգ Գալստյան

168.am-ը գրում է: The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզում ունեցած հանդիպումներին՝  գրում է.  «Ժողովուրդը Սյունիքում վարչապետին իր կենցաղային խնդիրների մասին հայտնում է՝ օգտագործելով «ազատ խոսափողի» հնարավորությունը։ Երբեմն այդ խնդրանքներն աբսուրի աստիճանի անհեթեթ են հնչում, բայց ժողովրդի հեչ պետքն էլ չէ. չէ՞որ նրանց մոտ… Կարդալ ավելին »

«Սևան Ազգային պարկ»-ի անվտանգության 3 աշխատակիցներ կրծքավանդակի մասերում կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն… Կարդալ ավելին »

«Միկա» բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Միկա» բենզալցակայանում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ… Կարդալ ավելին »

Պատահար Թբիլիսյան խճուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 102 տան մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի կնոջ, ապա բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային: «Նիսան»-ի ուղևորուհին և վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Կիա»-ի վարորդը բուժօգնություն է ստացել «շտապօգնության» խմբի կողմից: Կատարվում է քննություն:  

Անհետ կորած երիտասարդն ինքնասպանություն է գործել

Հուլիսի 3-ին հաղորդվել էր 1994 թ. ծնված Արսեն Երանոսյանի անհետ կորելու մասին: Հուլիսի 4-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից մարդ է նետվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը Արսեն Երանոսյանն է, ով հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ում մեծ հերթեր են. տարբեր քցված, խաբված և ունեզրկված մար­դիկ ցուցմունքներ են տալիս. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում չափազանց մեծ հերթեր են: Տարբեր քցված, խաբված եւ ունեզրկված մարդիկ ցուցմունքներ են տալիս վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների վերաբերյալ: Ապօրինությունների զոհերի թիվն այնքան մեծ է, որ ԱԱԾ քննիչները ստիպված են լինում աշխատել աշխատանքային օրվա ավարտից հետո էլ, գիշերային ժամերին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Նիկոլ Փաշինյանը սխալ տեղից է բռնել. ՊՆ-ում տարակուսած են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊՆ-ում տարակուսած են, թե ինչու է Մարտի 1-ի գործով հետախուզում եւ կալանք որոշվել նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: «Իհարկե, նա պետք է հարցաքննվեր, բայց ոչ թե ամբողջ գործը բարդեին 72-ամյա մարդու վրա: Նա, ճիշտ է, արդարության, ազնվության սիմվոլ չէ, բայց մեծ ներդրում ունի բանակում։ Նրան Վազգեն Սարգսյանը բերեց, պատերազմի ժամանակ բավականին… Կարդալ ավելին »

«Անկեղծ զրույց». նախկինում ստացած կոչումները հնարավոր է՝ վերանայվեն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով: «Օսիպյանը մեզ վստահեցրեց, որ համակարգում այլեւս երբեք ոչ ոք «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կոչումներ ու պաշտոններ չի ստանալու»,- ասաց մեր աղբյուրը, ավելացնելով, որ… Կարդալ ավելին »