Daily Archives: 04.07.2018

«ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների». Դավիթ Հարությունյան

Հայաստանի հանրապետական կուսակցությունը սկզբունքորեն պատրաստ է 1 տարվա ընթացքում գնալ արտահերթ ընտրությունների։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար, ԱԺ-ում ստեղծված Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: «Սկզբունքորեն՝ ինչո՞ւ ոչ»,- ասաց Դ.Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, որ կառավարության ծրագրում արտահերթ ընտրությունների ժամկետ է նշված մինչև 1 տարին,… Կարդալ ավելին »

«Կեղտոտ, սոված անտուն, անտեր, գետինները քնած հիվանդ «երեխան» 26֊ամյա երիտասարդ է

Zoya Julhakyan -ի անդրադարձած թեման, որ վերաբերում էր մետրոյի «Բարեկամություն» կայարանի շրջակայքում «կեղտոտ, սոված անտուն, անտեր, գետինները քնած հիվանդ երեխային», անմիջապես արժանացավ մեր ուշադրությանը։ Ընդհանրապես մուրացկան, թափառաշրջիկ երեխաների հիմնախնդիրը մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ, այսպես ասած «երեխան» 26֊ամյա երիտասարդ է։ Նա նույնպես դուրս չի մնացել ոստիկանության տեսադաշտից․… Կարդալ ավելին »

Երբ կնվազի գազի և էլեկտրոէներգիայի սակագինը

Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հանրային ծառայկությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը: Սակայն վերջնական որոշում դեռ չկա: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ կառավարությունում քննարկումներն ընթանում են հենցէլեկտրաէնեգրիայի եւ գազի սակագնի կառուցվածքի առումով: Իսկ թե ինչ արդյունք կտան այս քննարկումները, նախարարությունից դժվարացան… Կարդալ ավելին »

Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը: «Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և… Կարդալ ավելին »

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել www.divanaget.amկայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: Վարչապետը նշել է, որ կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու… Կարդալ ավելին »

Օրենսդրական փոփոխությունները կթեթևացնեն քաղաքացիների բեռը և կբարձրացնեն երթևեկության կարգապահությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և… Կարդալ ավելին »

ՀՔԾ-ն Միքայել Հարությունյանին մեղադրում է մի հոդվածով, որը 2008 թվականին գոյություն չի ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: ՀՀ քրեական… Կարդալ ավելին »

Հուլիսի 4-ի աստղագուշակ

Խոյ. Բարենպաստ օր է վաղուց ունեցած պլանները իրականացնելու համար: Կարող եք մեկնել կարճատեւ ուղեւորությունների: Ընկերներն ու համախոհները չեն զլանա այսօր ձեզ արժեքավոր խորհուրդներ տալ: Այսօր կարեւոր է, որպեսզի պահպանեք հոգեւոր եւ ֆիզիկական ուժերի ներդաշնակությունը: Գործնական հարցերում ավելորդ շտապողականություն ցուցաբերելու կարիք չկա: Ցուլ. Հնարավոր է, որ այսօր հանդիպեք հին ընկերներին, որոնց հետ վաղուց չեք հանդիպել, ունեցած… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի մերձավորների պնդմամբ՝ նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում։ Զենքն էլ պահել է Նազիկի քրոջ տղան՝ «վիզ» է վերցրել, Մանվելն «օժանդակող» է։ Ինչ վերաբերում է տուշոնկա-սգուշչոնկաներին, դրանք 2 միլիոն դրամի են, 3-ի դեպքում է քրգործ հարուցվում․ նկարահանումները խառն են արվել՝ հա՛մ ԵԿՄ պահեստում,… Կարդալ ավելին »