Օշականցի Գեւորիկի Toyota Prado-ն տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. մեքենայում հրազեն է հայտնաբերվել (Ֆոտո)

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ՃՈ աշխատակիցները հուլիսի 17-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենան։ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդ՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գեւորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան եւ Նարեկացի փողոցների խաչմերուկում։

Պարզվել է նաեւ, որ ավտոմեքենայի դիմապակին մգեցված է եղել սահմանված չափից ավելի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է ԱԿՍ տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։ Հրացանն օրինական է եղել:

Նշենք, որ Գեւորգ. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով