Բոլորս հիշում ենք, թե ինչ կատարվեց «Հայաստան» հիմնադրամի հետ (տնօրենը հիմնադրամի քարտից փող էր քաշել ու կազինո խաղացել, բայց հետո իր անձնական միջոցներից վերականգնել է հիմնադրամի գումարը և խուսափել քրեական պատասխանատվությունից):
Նաև հիշում ենք, թե ինչ կատարվեց դրանից մի քանի օր անց (Փաշինյան Նիկոլի կինը հիմնադրամ բացեց` մեծ հավակնություններով): Հիմա, կարծում եմ, բոլորդ կտեսնեք այս երկու իրադարձությունների տրամաբանական կապը (Փաշինյան Նիկոլը կործանեց «Հայաստան» հիմնադրամը, որպեսզի արտասահմանյան բոլոր դոնորները վճարեն իր կնոջ հիմնադրամին):
Այստեղ վատն այն է, որ Փաշինյան Նիկոլը, լինելով էությամբ ապակառուցողական (դեստկրուկտիվ) անհատականություն, ուղղակի քանդեց 25 տարվա կայացած կազմակերպությունը` հանուն իր կնոջ: Եթե մի քիչ կառուցողական, ստեղծագործող անձնավորություն լիներ, ապա չէր տապալի հինը և կկառուցեր նորը: Բայց ոչ, սա Նոր Հայաստանն է` և վերջ: Միայն քանդել, միայն պղծել, լինի դա եկեղեցի, թե կաթողիկոս, լինի դա կայացած հիմնադրամ, թե այլ ինստիտուտ, եթե, իհարկե, քանդելուց ու պղծելուց հետո նշմարվում է անձնական շահի լիարժեք սպասարկում: