«Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը կալանքից ազատ արձակվեցին

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը կալանքից ազատ արձակվեցին։

Դատավորը Թորոսյանին ազատ արձակեց 500 հազար դրամ գրավի դիմաց, իսկ Վարդան Գերավետյանին՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

«Սասնա ծռերը» 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով